Ուլտրաձայնային հետազոտությունն` ախտորոշիչ մեթոդների շարքում, առաջնակարգ տեղ է զբաղեցնում` շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության: Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում տարբերակիչ ախտորոշման և հիվանդությունների վաղ փուլերում բուժման արդյունավետությունը:
Առանձնահատկությունները
Ծառայությունն իրականացվում է ուլտրաձայնային ախտորոշման ստացիոնար և շարժական ժամանակակից սարքերով` համալրված Acuson Antares, Siemes 2000, S-3000 մուլտիհաճախականությամբ սենսորներով, տեխնոլոգիաների ախտորոշիչ հնարավորությունների լայն սպեկտրով, վիզուալիզացիայի բարձր մակարդակով, դոպլեր-հետազոտման, համապատկերային սքանավորման, իրական ժամանակում լայնածավալ պատկերներ ստանալու ծրագրերով:
Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում տարբերակիչ ախտորոշման և հիվանդությունների վաղ փուլերում բուժման արդյունավետությունը:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․