Ուլտրաձայնային հետազոտությունն` ախտորոշիչ մեթոդների շարքում, առաջնակարգ տեղ է զբաղեցնում` շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության: Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում տարբերակիչ ախտորոշման և հիվանդությունների վաղ փուլերում բուժման արդյունավետությունը:
Ընդհանուր տեղեկատվություն
Ծառայության շրջանակում իրականացվում են օրգան-համակարգերի ներկայում կիրառվող բոլոր ՈՒՁ հետազոտությունները.
որովայնի խոռոչի օրգաններ,
երիկամներ, մակերիկամներ,
վահանաձև գեղձ,
ավշային հանգույցներ և թքագեղձեր,
կրծքագեղձ,
փոքր կոնքի օրգաններ,
ամորձապարկ,
փափուկ հյուսվածքներ և հոդեր,
մագիստրալ անոթների և ներքին օրգանների անոթների տրիպլեքս սքանավորում,
հղիություն,
արգանդ-ընկերքային և պտղի արյան շրջանառության դոպլերոգրաֆիա,
Էխոսրտագրություն և սթրես Էխոսրտագրություն,
պտղի և ցանկացած օրգանի լայնածավալ պատկերի ստացում:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․