Ֆունկցիոնալ ախտորոշումը բժշկական գործունեության լայն ոլորտ է, որն ուղղված է հիվանդի մարմնի ֆունկցիոնալ վիճակի գնահատմանը` տարբեր մեթոդների և սարքավորումների միջոցով: Այն տեղեկատվություն է տրամադրում օրգանհամակարգերի աշխատանքի մասին՝ օգնելով բժիշկներին բացահայտել պաթոլոգիաների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև գնահատել բուժման արդյունավետությունը:
Ֆունկցիոնալ ախտորոշում` «Նաիրի» բժշկական կենտրոնում
«Նաիրի» բժշկական կենտրոնում սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման համար կիրառում են հետազոտության հետևյալ մեթոդները.
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
- զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն (hոլտեր-ԷՍԳ),
- ծանրաբեռնվածության թրեդմիլ թեստ,
- էխոսրտագրություն (էխոՍԳ),
- անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) և դուպլեքս (Duplex) սքանավորում:
Այցելության ցուցումներ
Ֆունկցիոնալ ախտորոշումն իրականացվում է տարբեր դեպքերում՝ կախված ախտանշաններից, հիվանդի գանգատներից կամ որոշակի օրգանների և համակարգերի վիճակը գնահատելու անհրաժեշտությունից:
Ախտանշաններ, որոնց առկայության դեպքում բժիշկը, հնարավոր է, ուղղորդի Ֆունկցիոնալ ախտորոշման:
- անհասկանալի ախտանիշներ և գանգատներ. Եթե հիվանդն ունի անհասկանալի ախտանիշներ, որոնք հնարավոր չէ ախտորոշել այլ կլինիկական հետազոտության միջոցով, բժիշկը կարող է նշանակել ֆունկցիոնալ թեստեր՝ հնարավոր խնդիրները հայտնաբերելու համար:
- Քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սրտի քրոնիկ անբավարարությունը, բրոնխիալ ասթման, շաքարային դիաբետը և այլն, ֆունկցիոնալ ախտորոշումը կարող է օգնել բժշկին վերահսկել հիվանդի վիճակը, գնահատել բուժման արդյունավետությունը:
- Վիրահատության նախապատրաստում. Վիրահատությունից առաջ կարող է պահանջվել ֆունկցիոնալ ախտորոշում` գնահատելու հիվանդի ընդհանուր վիճակը, սրտանոթային կամ շնչառական ֆունկցիաները:
- Առողջության մոնիթորինգ սպորտի ժամանակ. Որոշ դեպքերում ֆունկցիոնալ ախտորոշումն օգտագործվում է մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը, մարմնի ֆունկցիոնալ պարամետրերը գնահատելու համար:
Սարքավորումներ
Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը հագեցած է Schiller, Siemens և այլ հայտնի ընկերությունների բժշկական ժամանակակից սարքերով (Treadmill - Schiller CS 200, ECG - Schiller AS101, Էխոկարդիոգրաֆ - Acuson Siemens, Holter մոնիթորինգի համակարգ - Schiller MT-101, BP մոնիթորինգի համակարգ - Schiller BR-102 և այլն), որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում:
Երևանում ֆունկցիոնալ ախտորոշման կարող եք գրացնվել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։