Մամոգրաֆիան ռենտգեն հետազոտման տեսակ է, որի օգնությամբ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղը` նախակլինիկական վաղ փուլում: Հետազոտությունը տեսանելի է դարձնում նույնիսկ 3-5մմ չափերով գոյացությունները և միկրոկալցինատները՝ հնարավորություն տալով ախտորոշել ծորանային քաղցկեղը վաղ փուլում` նախքան գանգատների ի հայտ գալը:
Առանձնահատկությունները
Մամոգրաֆի առավելություններն են.
Siemens Mammomat Revelation մամոգրաֆը Low dose նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ ունի բազմակի անգամ ցածր ճառագայթում,
հետազոտությունը զերծ է տհաճ զգացողություններից,
առաջին անգամ ստեղծված է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն, ինչն ապահովում է առավելագույն ճշգրիտ ախտորոշում, որ հնարավոր է ստանալ նախքան բիոպսիան,
հիմնավորված բիոպսիան խիստ ցուցում է` ճշգրիտ բուժման ռազմավարություն մշակելու համար, որի ժամանակ կատարվում է ստերեոտաքսիկ բիոպսիա` 3D թիրախավորմամբ:
Արդյունքում առավելագույն ճշգրտությունը թույլ է տալիս հյուսվածք ստանալ անգամ 1մմ-ից փոքր գոյացությունից:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․