Գոյություն ունեն սքրինիգային և ախորոշիչ մամոգրաֆիկ հետազոտություններ: Սքրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունն ամենամյա, կանոնավոր հետազոտություն է, որը կիրառվում է գանգատներ չունեցող, 40 և ավելի բարձր տարիքի կանանց խմբում: Եթե առկա են ախտանիշներ (շոշափվող գոյացություններ, հանգույցներ, մաշկի փոփոխություններ, պտուկների շրջանում փոփոխություններ, արտադրություն), ապա ,անկախ տարիքից, ախտորոշիչ մամոգրաֆիա ցուցված է բոլոր կանանց:
Մամոգրաֆիայի ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում
Վերջին տարիներին արագ զարգանում է թվային մամոգրաֆիան, որն ունի հետևյալ առավելությունները՝
- ցածր ճառագայթային չափաբաժին,
- նկարնների մշակման հնարավորություն,
- բարձր տեղեկատվություն:
Սարքավորումներ
«Նաիրի» բժշկական կենտրոնի Մամոգրաֆիայի ծառայությունը համալրվել է SIEMENS Mammomat Revelation մամոգրաֆով, որի գլխավոր նպատակը քաղցկեղի վաղ հայտնաբերումն է` գերժամանակակից տոմոսինթեզի միջոցով:
Revelation մամոգրաֆն ունի առաջատար տոմոսինթեզի համակարգ, եզակի` 50º լայնանկյան հնարավորություն, որը թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար անհրաժեշտ բարձրորակ պատկերներ, ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը` վաղ փուլում (ավելի քան 43% դեպքերում), առավել քան 2D պատկերներում, ստանալ 25 պրոեկցիա (առավելագույնը` ինչ հնարավոր է) և 3.5 անգամ ավելի խորանիստ շերտեր, որը եզակի է այլ մամոգրաֆների համեմատ:
Հստակ և մանրամասն պատկերներ ստանալու համար կուրծքը տեղադրվում է մամոգրաֆի երկու թիթեղների միջև, որոնք մի փոքր սեղմելով այն ֆիքսում են՝ հասնելով հյուսվածքի հավասարաչափ բաշխման։
Հետազոտության ժամանակ հաշվի է առնվում յուրաքանչյուր կնոջ անհատականությունը՝ կիրառելով փափուկ սեղմում և հանգստացնող MoodLight (լուսային հանգիստ էֆեկտ), նվազեցնելով կրծքագեղձում ցավի անհարմարավետության զգացողությունը, ինչը բարձրորակ հետազոտության գրավական է:
Սարքը թույլ է տալիս նվազեցնել ճառագայթման դոզան մինչև 30%` օգտագործելով PRIME համակարգը, թուլացնել սեղմումը 40%-ով` առանց որակի փոփոխության, պակասեցնել բուժառուի կրկնակի հետազոտությունների քանակը` նպաստելով արդյունքների արագ ընթերցմանը:
Սարքը միակն է Հայաստանում` TICEM համակարգի կոնտրաստային մամոգրաֆիայի ծրագրային հագեցվածությամբ, որի օգնությամբ ստացած արդյունքները կարող են համարվել ՄՌՏ-ի այլընտրանքային հետազոտություն:
Insight 2D և Insight 3D սինթետիկ պատկերները, 2D և 3D-ի համեմատ, առավել հստակ պատկերներ են, որոնք արագացնում են ախտորոշումը սքրինինգային և ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ` առանց լրացուցիչ ճառագայթման, և հեշտացնում են անցումը տոմոսինթեզ` ըստ ռադիոլոգների նախասիրության:
Երևանում մամոգրաֆիայի կարող եք գրանցվել զանգահարելով +37410536933 կամ +37499991616 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։