Համակարգչային տոմոգրաֆիան բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է, որը հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Կիրառվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ համակարգչային տոմոգրաֆ:
Ընդհանուր տեղեկատվություն
Համակարգրային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում են.
գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) (ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ),
պոլիտրավմաների ախտորոշում,
ՀՏ` բոլյուսային կոնտրաստավորմամբ,
ՀՏ-անգիոգրաֆիա` կոնտրաստային նյութի կիրառմամբ,
վիրաբուժական ծանր հիվանդությունների ախտորոշում,
ուռուցքային հիվանդությունների հայտնաբերում,
անոթային ախտաբանությունների ախտորոշում,
ոսկրային ախտաբանությունների ախտորոշում,
սրտի ՀՏ,
ՀՏ` ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ (բիոպսիա, դրենավորում):
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․