Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի աջակից

Պացիենտների համար

Եթե արդեն որոշել եք բուժվել Հայաստանում, անշուշտ, ուրեմն անտարբեր չեք այն երկրի հանդեպ, որի հաշվին որոշում եք կայացրել: Ուստի կարևորվում է  որոշ իմացություն նրա պատմության, մարդկանց և տեսաժան վայրերի մասին: Սեղմելով հղումը, Դուք կծանոթանաք Հայաստանի, նրա պատմության, հայերի, նրանց սովորույթների և շատ այլ տեղեկատվություն` որոնք, հուսով ենք, հետաքրքիր կլինեն Ձեզ:

Այս փոքրիկ և արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան. Գառնու տաճարը, Գեղարդը, Հաղարծինը, Էջմիածինը, Խոր Վիրապը, Ամբերդը, Տաթևի վանքը, Սևանա լիճը, որն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից է և այլն: Հայաստանն ունի գեղեցիկ բնական լանդշաֆտ և աշխարհի յուրահատուկ վայրերից մեկն է:

Երևանը հարուստ է մշակութային վայրերով, թատրոններով, թանգարաններով, պատկերասրահներով և այլն: Երևանը գեղեցիկ «վարդագույն քաղաք» է. շենքերը կառուցված են տուֆ քարից` վարդագույնի տարբեր երանգներով:

Հայերը շատ բարեկամասեր և ջերմ մարդիկ են և հայտնի են իրենց հյուրասիրությամբ:

Հայաստանն ուրախ ժպիտների և վառ գույների, հին լեգենդների և աստվածաշնչյան պատմությունների, գեղեցկության, պատմության և մշակույթի երկիր է: Նոյան տապանի հանգրվան Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է...

Հոգ չէ, եթե ունեք ապահովագրության հետ կապված խնդիրներ

Եթե Դուք Հայաստանում եք, կամ պլանավորում եք Ձեր հանգիստը կազմակերպել, միաժամանակ, առողջական խնդիրները կարգավորել Հայաստանում, և ունեք բժշկական ապահովագրության հետ կապված հարցեր, մեր մասնագետները կօգնեն Ձեզ` կայացնելու լավագույն որոշում:

Հաշվի առնելով մեր երկրում բժշկական ապահովագրության ներդրման զարգացման առաջընթացն ու կարճ ժամանակահատվածում ոլորտի գրանցած ձեռքբերումները՝ մեր կենտրոնը տրամադրում է առանձնահատուկ պայմաններ բժշկական ապահովագրություն ունեցող կամ սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիներին` սերտ համագործակցելով ՀՀ-ում բժշկական ապահովագրություն տրամադրող բոլոր ընկերությունների հետ. «Ռոսգոսստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Ռեսո», «Սիլ ինշուրանս», «Արմենիա ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա» և այլ:

Բժշկական ապահովագրության և սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ քաղաքացի յուրաքանչյուր անձ իրավունք ունի «Նաիրի» բժշկական կենտրոնում շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով ստանալ բժշկի խորհրդատվություն, անցնել բուժզննում, ստանալ հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն` ամբողջ ծավալով:

Նաիրի ԲԿ կլինիկայում միշտ կգտնեք աջակիցներ, ովքեր կարող են  օգնել Ձեզ անգամ ոչ մասնագիտական հարցերում:

Եթե խնամակալի կարիք ունեք, նախապես` նախքան կլինիկա ընդունվելը կամ ընդունվելիս, հայտնեք այդ մասին, մեր աշխատակիցները կհոգան` տրամադրելու անհատական խնամակալ:

Ինչ առողջապահական նպատակ էլ ունենա պացիենտը, միևնույն է, ցանկալի է համակեղել օգտակարը հաճելիի հետ, որն օտար երկրում կազմակերպել անհնար է առանց վստահելի ուղեկցի:

Եթե ցանկանում եք գնումներ կատարել, կամ հնարավորության դեպքում շրջագայել քաղաքում, հոգ չէ, ընդամենը հայտնեք դրա մասին Ձեզ ծառայություն մատուցող բուժքրոջը:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն