Գլխավոր / Լուրեր / Ուրոլոգիական վիրահատություններ լազերով

Լուրեր

Ուրոլոգիական վիրահատություններ լազերով

16 Դեկտեմբեր 2022 | Լուրեր | Ուրոլոգիա | Ռուբեն Հովհաննիսյան

Այսօր բժիշկներին հասանելի առաջավոր, լավագույն տեխնոլոգիաները «Նաիրի» բժշկական կենտրոնում դարձել են առօրյա աշխատանքի մի մաս:

Դա հատկապես վերաբերվում է լազերային սարքավորումներին: Ուրոլոգիական լազերը վիրահատություններ դարձրել է շատ ավելի դյուրին, բուժառուների համար ավելի հեշտ տանելի՝ թույլ տալով բազմաթիվ օնկոլոգիական, ոչ օնկոլոգիական, քարահեռացման և այլ վիրահատություններ իրականացնել անհամեմատ ավելի արագ, բարձր որակով: Այս մեթոդով կատարված վիրահատություններից հետո բուժառուները կարճ ժամանակ անց վերադառնում են իրենց առօրյային, աշխատանքին:

Այսօր լազերով վիրահատվելու է մի բուժառու, ով ունի երկու խնդիր՝ միզապարկի շատ խոշոր քար և շագանակագեղձի բարորակ գերաճ՝ ադենոմա: Երկու դեպքում էլ դիմելու ենք լազերի օգնությանը: Այն թույլ է տալիս քարը փշրել արագ, առանց վնասելու միզապարկին, միզուկին և այլ օրգաններին, իսկ ադենոմայի վիրահատությունը կատարվելու է առանց արյան կորստի:

Եվ բուժառուն 1-2 օրվա ընթացքում դառնում է առողջ մարդ:

Մեթոդի առավելությունները.

  • Քարափշրումը կատարվում է ավելի արագ և առանց կտրվածքի
  • Փափուկ հյուսվածքների վիրահատությունը կատարվում է արագ, առանց արյան կորստի
  • Ցավը, վիրահատության, հետվիրահատական շրջանի հետ կապված տհաճությունը գրեթե զրոյական է
  • 1 օրից բուժառուն վերադառնում է տուն, աշխատանքի

Ցուցումները

  • միզապարկի, երիկամի քարերի հեռացում
  • շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատություն
  • միզապարկի ուռուցքներ, նեղացումներ
  • փափուկ հյուսվածքների և սեռական օրգանների վիրահատություններ
  • երիկամի մասնահատում

Հաճախ մեթոդները համադրվում են՝ լապարասկոպիկը համակցվում է լազերի հետ՝ օրինակ՝ երիկամներից քարերի հեռացման համար:

Այս ամենի շնորհիվ մեր աշխատանքը հեղափոխականորեն փոխվել է: Լազերային տեխնոլոգիաները նաև շատ դյուրին են սովորելու համար: 

Բժիշկները սովորում, աշխատում են արագ և շատ արագ հասնում ցանկալի արդյունքի:




Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն