Գլխավոր / Լուրեր / Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները

Լուրեր

Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները

28 Հունիս 2021 | Լուրեր | Ակնաբանություն

«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը:

ՕԿՏ-ն ժամանակակից ոչ կոնտակտային, անցավ հետազոտման մեթոդներից է, որն ակնաբույժին թույլ է տալիս հայտնաբերել ամենանվազագույն և աննշան ախտաբանական փոփոխությունները, որոնք չեն հայտնաբերվում այլ մեթոդներով:

Սարքը հնարավորություն է ընձեռում հետազոտությունը կատարել շատ արագ, ապահովել բարձրորակ պատկեր (տեսնել դետալներ` սկսած 3 միկրոն չափերից), որակապես և քանակապես գնահատել ցանցաթաղանթի, հարակից ապակենման մարմնի, տեսողական նյարդի, անոթային թաղանթի, եղջրաթաղանթի, առաջային խցիկի վիճակը:

ՕԿՏ-անգիոգրաֆիայի ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել ցանցաթաղանթի և խորիոիդեայի անոթները, ինչի ժամանակ կարևոր առավելություններից է արագությունը և կոնտրաստ նյութի անհրաժեշտության բացակայությունը: ՕԿՏ-անգիոգրաֆիան ցուցված է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են գլաուկոման, տարիքային մակուլոդեգեներացիան, ցանցաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունները, մակուլայի անցքը, էպիռետինալ ֆիբրոզը, բարձր աստիճանի կարճատեսությունը, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի այլ հիվանդություններ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն