Գլխավոր / Լուրեր / Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր

Լուրեր

Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր

04 Մայիս 2021 | Լուրեր | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն | Աննա Մովսեսի Սարգսյան

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան։ Կարող են դիմել բոլոր պացիենտները, և մեկ-երկու օրվա ընթացքում կատարել միջամտությունը։

Ստորին կոպի լազերային բլեֆարոպլաստիկայի դեպքում կարի առկայությունը պարտադի՞ր է։

Ոչ: Վերջին տարիներին կիրառվում է լազերային ստորին բլեֆարոպլաստիկայի ամերիկյան մեթոդը, որի պարագայում տրանսկոնյուկտիվալ լազերային բլեֆարոպլաստիկայի միջոցով ճարպային գրպանիկներից հեռացվում է ճարպը՝ լազերային հղկման հետ համատեղ, այսպիսով, խուսափելով վերքի առաջացումից։

Ի՞նչ հակացուցումներ կան։

Լազերային բլեֆարոպլաստիկայի հակացուցումները ներառում են վիրահատական միջամտությունների ժամանակ ընդունված հակացուցումների ցանկը. ուռուցքաբանական խնդիրներ, շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, հղիություն, կանանց մոտ` լակտացիայի շրջան, այլ քրոնիկ հիվանդություններ: Սիրտ-անոթային համակարգի խնդիրների դեպքում նույնպես նախընտրելի տարբերակ է լազերային բլեֆարոպլաստիկան, քանի որ հնարավոր է խուսափել սովորական բարդություններից ։

Ո՞ր տարիքից կարելի կատարել լազերային բլեֆարոպլաստիկա։

Լազերային բլեֆարոպլաստիկա կատարվում է ըստ ցուցումի՝ 18-70 և ավելի տարիքի անձանց մոտ։ Երիտասարդ տարիքում լազերային բլեֆարոպլաստիկա իրականացվում է պտոզի՝ վերին կոպի իջեցման դեպքում։ 40-ն անց տարիքային խմբում բլեֆարոպլաստիկա կատարվում է տարիքային փոփոխությունները շտկելու համար, սակայն, հաշվի առնելով լազերային բլեֆարոպլաստիկայի հետվիրահատական թեթև ընթացքը և արագ վերականգնումը, տարիքային տարբերությունը պացիենտների համար չնչին է։

Արդյո՞ք համատեղելի է լազերային բլեֆարոպլաստիկայի և բոտոքսի ներարկումը։

Պացիենտներին խորհուրդ ենք տալիս կատարել նեյրոտոքսինի ներարկումները միայն բլեֆարոպլաստիկայից երկու շաբաթ անց, քանի որ նախապես կատարելու դեպքում բոտուլոտոքսինի արդունավետությունը կարող է թուլանալ։

Որքա՞ն է լազերային վիրահատության արդյունքի պահպանման ժամկետը։

Գրագետ կատարած լազերային բլեֆարոպլաստիկայից հետո արդյունքը պահպանվում է 7-10 տարի, իսկ հետվիրահատական շրջանում լազերային հղկումների միջամտությամբ` ընդհուպ մինչև 15 տարի։

Այլ նշանակումներ կատարվո՞ւմ են։

Խորհուրդ է տրվում օգտագործել մաշկը խոնավացնող միջոցներ, որպեսզի պացիենտները խուսափեն կրկնակի վիրահատությունից` մի քանի տարի անց։

Կա՞ գնային տարբերություն սովորական և լազերային բլեֆարոպլաստիկայի միջև։

Այո, քանի որ կիրառվում է վերջին սերնդի լազերային սարք, որի պարագայում արժեքը ավելանում է:

Արդյո՞ք լազերային բլեֆարոպլաստիկայի ժամանակ հնարավոր է վիրահատել վերին և ստորին կոպերը` միաժամանակ։

Այո, հնարավոր է միաժամանակ միջամտություն կատարել վերին և ստորին կոպերի վրա ՝ կրճատելով հետվիրահատական շրջանը։
Հիվանդներից շատերը բողոքում են ավանդական կամ սովորական բլեֆարոպլաստիկայից հետո ընդհուպ 1-2 ամիս պահպանվող կապտուկներից։

Լազերային բլեֆարոպլաստիկայի ժամանակ նման խնդիր չի առաջանում, և պացիենտները չեն ունենում կապտուկներ։ Սովորական բլեֆարոպլաստիկայի ժամանակ, անգամ լավագույն արդյունավետության դեպքում, պացիենտը 1-2 ամիս գտնվում է հոգեբանորեն ընկճված վիճակում, որը կանխարգելել հնարավոր չէ։

Լազերային բլեֆարոպլաստիկայից հետո սառույցով միջոցառումներ չեն կիրառվում։ Պացիենտը միջամտությունից մի քանի ժամ հետո կարող է տուն գնալ, ընդ որում, հետվիրահատական հատուկ խնամք չի պահանջվում։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն