Գլխավոր / Լուրեր / Ինչպե՞ ս պատրաստվել էնդոսկոպիկ հետազոտությանը

Լուրեր

Ինչպե՞ ս պատրաստվել էնդոսկոպիկ հետազոտությանը

12 Նոյեմբեր 2021 | Լուրեր | Էնդոսկոպիկ ախտորոշում | Թևոս Հարությունի Սարգսյան | Վարդգես Ռուբենի Կանայան

Գաստրոսկոպիա հետազոտության նախորդ օրը պետք է՝

  • Սնվել ամենաուշը 20:00:

Հետազոտության օրը՝

  • Առավոտյան արգելվում է սննդի և հեղուկների օգտագործումը
  • Չի կարելի ծխել և օգտագործել մաստակ

Եթե գաստրոսկոպիան կատարվում է ն/ե անզգայացմամբ, ապա՝

  • Պացիենտին արգելվում է նաև այդ օրը մեքենա վարել, ցանկալի է գալ հետազոտության ուղեկցողի հետ:

Կոլոնոսկոպիա հետազոտության պատրաստվելու համար հարկավոր է՝

  • Նախորդ 2 օրը պետք է հետևել սննդակարգին
  • Արգելված հեղուկներ՝ ալկոհոլ, գազավորված ըմպելիքներ, սուրճ, կիսել
  • Սննդակարգին հետևելուց հետո հետազոտության նախորդ օրը պետք է օգտագործել բժշկի կողմից նշանակվող հատուկ դեղորայք, աղիները կղանքային պարունակությունից լրիվ դատարկելու նպատակով:

Հետազոտության օրը արգելվում է՝

  • Սննդի և հեղուկների օգտագործումը
  • Ծխել և օգտագործել մաստակ

Հետազոտությունը կատարվում է ն/ե անզգայացմամբ, այդ օրն արգելվում է մեքենա վարել, ցանկալի է գալ ուղեկցորդի հետ:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն