Գլխավոր / Լուրեր / Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ

Լուրեր

Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ

13 Մայիս 2022 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն | Աննա Մովսեսի Սարգսյան | Արտեմ Ստեփանյան

Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար, առկա են հարակից հիվանդություններ: Նման դեպքերում միայն ուռուցքաբանների թիմը բարձրորակ բուժում և արդյունքներ ապահովել պրակտիկերեն չի կարող. լավագույն արդյունքներ և ապրելիություն հնարավոր է ստանալ այն կլինիկաներում, որտեղ ուռուցքաբանների հետ աշխատում են հարակից մասնագիտությունների ձևավորված թիմեր:

Պացիենտի մոտ, որն արգանդի քաղցկեղից բացի ուներ նաև սրտի խնդիրներ և ճարպակալում, քաղցկեղը հեռացվեց առանց կտրվածքի՝ լապարոսկոպիկ եղանակով, ինչը ոչ մուլտիդիստիպլինար կլինիկայում պարզապես հնարավոր չէր: Ինչո՞ւ… Որովհետև լապարոսկոպիայի ժամանակ որովայնի մեջ ներարկվում է գազ` խոռոչում անհրաժեշտ ճնշում ստանալու համար, իսկ առաջնային պատի հաստ ճարպային շերտի պատառով ներարկված գազի ճնշումը պետք է լինի նորմայից բարձր, որը շատ բացասաբար կարող է ազդել կնոջ սրտի վրա:

Խնդիրը լուծելուն օգնեցին պլաստիկ վիրաբույժները:

Վիրահատությունն ընթացավ երկու փուլով:

1-ին փուլում պլաստիկ վիրաբույժը հեռացրեց որովայնի առաջնային պատի ամբողջ ճարպային շերտը (աբդոմինոպլաստիկա):
2-րդ փուլում հաջողությամբ կատարվեց լապարոսկոպիա` խուսափելով այն բոլոր բոլոր վտանգներից, որոնք կարող են զարգանալ գեր մարդկանց մոտ:

Ներկայում համատեղ վիրահատություններ կատարելն ընդունված պրակտիկա է, որն արդեն կիրառվում է «Նաիրի» ԲԿ-ում:

Համատեղելով վիրահատությունները` բարիատրիկ վիրաբույժների, ՔԿԱ մասնագետների, օնկոգինեկոլոգների և մյուս վիրահատական թիմերի հետ` պացիենտի մոտ հնարավոր է ստանալ առավելագույն արդյունք:

Դիմելով կլինիկա, որն ունի բազմամասնագիտական թիմեր, հնարավոր է մեկ վիրահատության արդյունքում` մեկ օրվա ընթացքում և մեկ անզգայացման պայմաններում ստանալ վերջնական արդյունք, որը ներառում է թե՛առողջական խնդրի լուծումը, թե՛ էսթետիկ արդյունքը: Սա հնարավորություն է տալիս լուծել բոլոր խնդիրները մեկ վայրում և շատ արագ:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն