Գլխավոր / Լուրեր / Աճուկային ճողվածքի էնդոսկոպիա

Լուրեր

Աճուկային ճողվածքի էնդոսկոպիա

16 Ապրիլ 2021 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ

Վիրահատական միջամտությունը շարունակում է մնալ աճուկային ճողվածքի վերացման միակ գործող եղանակը։ Միջամտության հաջողությունը պայմանավորված է վիրաբույժի որակավորմամբ։  Վիրահատության ճիշտ իրականացման դեպքում վերջինիս արդյունավետությունը ձգտում է 100%-ի։ Ստորև ներկայացվում է,  թե ինչպես է իրականացվում աճուկային ճողվածքի էնդոսկոպիան, ինչ գործիքներ են կիրառվում, և որքան է տևում վիրահատությունը։  

Վիրահատության էնդոսկոպիկ եղանակի նկարագրությունը

Որովայնի խոռոչը ներսից պատող լորձաթաղանթը և աղիների մի  մասը կարող են թափանցել աճուկային խողովակ։ Ճողվածքի առկայությունը միակ ցուցումն է` վերջինիս հեռացման համար։ Պլանային վիրահատությունն իրականացվում է այն դեպքում, երբ չկա աղիքի օղակում կամ բորբոքում։  Աղիքային անանցանելիությունը անհետաձգելի էնդոսկոպիայի պատճառ է։

Ճողվածքահատման էնդոսկոպիկ եղանակը  խնայող մեթոդ է՝ մյուս վիրահատական մեթոդների համեմատ։ Միջամտությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Մեթոդը ենթադրում է երկու մանիպուլյատորների և օպտիկական սարքի (լապարոսկոպի) կիրառում՝ էնդոսկոպիայի ընթացքին հետևելու համար։

Որովայնի պատին անցքեր են բացվում` ըստ մանիպուլյատորների քանակության։ Ճողվածքն ուղղվում է, իսկ որովայնամզի ներքին մասն ամրանում է պոլիպրոպիլենային ցանցի հատուկ իմպլանտով։   

Էնդոսկոպիայի առավելություններն ու թերությունները

Մեթոդի գնահատումը թույլ է տալիս հաստատել, որ կան էնդոսկոպիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական փաստեր։ Առավելություններն են.

  • վիրահատության նվազագույն վնասում առաջացնելը,
  • կարճ վերականգնողական շրջանը,
  • սպիի բացակայությունը,
  • միաժամանակ երկու կողմից վիրահատության իրականացման հնարավորությունը։

Մեթոդի թերություններ են համարվում հատուկ սարքերի կիրառման անհրաժեշտությունը և որակավորված վիրաբույժին ներկայացվող բարձր պահանջները։

Վիրահատության բարձր արժեքը ևս «թերություն» է համարվում։

Միջամտությունից հետո տրվող խորհուրդները

Շատ հիվանդներ պնդում են, որ վիրահատությունը հեշտ է տարվում։ 1-2 օր հետո դուրս են գրվում։ Եթե միջամտությունից հետո առաջին օրերին հիվանդը աճուկային շրջանում ցավ է զգում, նրան նշանակում են ցավազրկողներ։  

5 օր հետո պացիենտը կարող է մինչև 5 կգ ծանրություն բարձրացնել։ Հետվիրահատական շրջանում կարևոր է կանխել փորկապությունները։ Հիվանդության կրկնություն հնարավոր չէ, քանի որ ցանցն արգելակում է աղիքի արտանկումը։

Եզրակացություն

Ճողվածքային բացվածքի ամրացումից հետո մանիպուլյատորները և լապարոսկոպը հեռացվում են։ Պացիենտի մարմնի վրա սպիներ չեն մնում։ Ապաքինումը բավականին արագ է տեղի ունենում, քան բաց եղանակով իրականացված վիրահատության ժամանակ։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն