Գլխավոր / Լուրեր / Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

Լուրեր

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

13 Մարտ 2020 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արման Պարգևի Հակոբյան

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները, որպեսզի քննարկումների արդյունքում որոշվի` հնարավո՞ր է, արդյոք, գանգի խորանիստ շրջանում գտնվող գնդակը հեռացնել, թե՝ ոչ:

Արդյունքում մասնագետները միաձայն եկել էին այն եզրահանգնման, որ անհնար է կատարել վիրահատություն և հեռացնել գնդակը` առանց հիվանդին վնաս պատճառելու և հրաժարվել էին վիրահատությունը կատարելուց, սակայն վիրահատությունը խիստ կարևոր էր, քանի որ հիվանդի մոտ զարգանում էր սեպսիս` պայմանավորված գնդակի խորանիստ շրջանում գտնվելու փաստով: Ջերմությունը բարձրացել էր մինչև 39º և վիճակը օրհասական էր:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժնի պետ Կարեն Սևտերտերյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինության, նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանի համատեղ որոշմամբ` հիվանդը տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվեց բացառիկ վիրահատություն:

Հայաստանում միակ նեյրոնավիգացիոն համակարգի, էնդոսկոպիկ տեխնիկայի և մասնագիտական փորձի շնորհիվ հնարավոր եղավ կատարել վիրահատություն, որը տևեց 12 րոպե, ինչի արդյունքում հեռացվեց գնդակը առանց որևիցէ վնաս պատճառելու գլխուղեղին:

Հիվանդը հաջորդ օրը տեղափոխվեց  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` հետագա բուժման նպատակով:  Ներկայում դուրս է գրվել և ստանում է վերականգնողական բուժում:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն