Պացիենտի կրթություն

Փորկապություն (քրոնիկ)

Փորկապությունը ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված խանգարումներից է: Վերջին ժամանակները փորկապությունն ընդունում են որպես անկախ հիվանդություն, բայց շատ հաճախ նա հանդես է գալիս  որպես այլ հիվանդության ախտանշան կամ վկայում  է անառողջ ապրելակերպի մասին:

Փորկապությունը հանդիպում է բոլոր տարիքային խմբերում, ինչպես երեխաների` սկսած ծննդյան օրվանից, այնպես էլ` տարեցների մոտ: Չնայած փորկապության ախտորոշման և բուժման ասպարեզում նշանակալից առաջընթացին` արդյունավետ լուծումն այս խնդրի մի փոքր բարդ է` հիմնականում դեֆեկացիայի ակտի առանձնահատկությունների մասին պացիենտների պատմելու կաշկանդվածության պատճառով, ինչպես նաև` բժիշկների զսպվածության, ովքեր զգում են որոշ դժվարություններ` փորկապության հետ կապված խնդիրների լուծման հարցում: Արդյունքում պացիենտը հաճախ մնում է առանց համապատասխան բուժօգնության, ինչը սպառնալիք է ներկայացնում ո՛չ միայն նրա առողջական վիճակի համար, այլ նաև սոցիալապես նրան դարձնում է հաշմանդամ:

Դեֆեկացիայի ակտի հաճականությունը` նորմայում

Դեֆեկացիայի ակտի հաճականությունը նորմայում կարող է տատանվել: Մեծահասակների կեսի մոտ աղիները դատարկվում են օրը մեկ անգամ: Ավելի հազվադեպ հանդիպում են մարդիկ, որոնց մոտ դեֆեկացիայի ակտը կատարվում է օրը 2 անգամ կամ 3 անգամ` 2 օրվա ընթացքում: Այդպիսի մարդիկ կազմում են առողջ մարդկանց 5-9%:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդունած սննդի անցումը բերանի խոռոչից մինչև հետանցք, առողջ մարդկանց մոտ, միջինում կազմում է 24-48 ժամ, իսկ ավելի հազվադեպ`մոտավորապես 60 ժամ:

Քրոնիկ փորկապության և թութքի համադրությունը ամենահաճախ հանդիպողներից է: Երբեմն անհնարին է որոշել առաջնայինը թո՞ւթքն է, երկրորդայինը` փորկապությու՞նը է, թե` հակառակը: Չնայած վերջին շրջանում ավելի ու ավելի հակված են հավատալ, որ փորկապությունը թութքի զարգացման պատճառ չէ: Թութքն առանց փորկապության հազվադեպ է հանդիպում, այն դեպքում, երբ քրոնիկ փորկապությամբ տառապող համարյա բոլոր մարդիկ անխտիր նշում են, որ ունենում են արյունահոսություն դեֆեկացիայի ակտի ժամանակ, ցավեր, քոր` հետանցքի շրջանում, իսկ երկարատև փորկապության դեպքում` նաև հեմորոիդալ հանգույցների արտանկում:

Փորկապությունը, որոշ դեպքերում, արագացնում է թութքի կլինիկական պատկերի դրսևորումը: Այդ դեպքում փորկապության վերացումը թութքի դրսևորման ցանկացած փուլում այդ հիվանդության կանխարգելման և բուժման կարևորագույն միջոցառումներից է:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն