Ուրոլոգիական ծառայություն
Այն ժամանակակից, բարձր տեխնոլոգիական ծառայություն է, որն ապահովում է հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում՝ առօրյա և արտակարգ հիմունքներով:
Բաժանմունքը առաջատար տեղ է զբաղեցնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց միզուղիների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների գծով մասնագիտացված բժշկական ծառայություններում:
Կիրառվում են ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակներ: Լապարասկոպիկ եղանակով իրականացվում են երիկամների վիրահատություններ, էնդոուրոլոգիական վիրահատություններ, ինչպիսիք են միզապարկի, շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը, ուրեթերոռենոսկոպիան: Շագանակագեղձի, ամորձապարկի և միզապարկի ուռուցքային հիվանդությունների ժամանակ իրականացվում է նախնական մշակում, հատկապես աղիքային տրանսպլանտատի զարգացման համար:
Բաժանմունքի անդրոլոգիական ծառայությունն իրականացնում է տղամարդկանց անպտղության, էրեկտիլ դիսֆունկցիայի բուժում՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ:
Նաիրի ԲԿ բազմամասնագիտական բնույթի շնորհիվ հնարավոր է դարձել միավորել ուրոլոգներին, անդրոլոգներին, ներազատաբաններին, ճառագայթաբաններին, ուռուցքաբաններին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին և մյուս մասնագետներին:
Ուրոլոգիական ծառայության շրջանակներում հետազոտվում և բուժում են ստանում երիկամային ախտաբանությամբ, ինչպես նաև այլ հիվանդությունների բարդությամբ հիվանդները, որոնց մոտ ի վերջո երիկամային ախտաբանություն է առաջացել.
- սուր և քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ,
- քրոնիկական պիելոնեֆրիտ,
- պարբերական հիվանդություն,
- երիկամների ամիլոիդոզ,
- սուր և քրոնիկական երիկամային անբավարարություն,
- դիաբետիկ նեֆրոպաթիա,
- ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն, որն առաջացել է որպես բարդություն:
Ռևմատոլոգիական հիվանդություններ.
- երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ կոլագենոզների ժամանակ,
- գայլախտային նեֆրիտ,
- երիկամների ախտահարում համակարգային վասկուլիտների ժամանակ,
- անոթային նեֆրոպաթիաներ,
- հիպերտոնիկ հիվանդություն՝ երիկամների ախտահարմամբ,
- երիկամների թունավոր և դեղորայքային ախտահարում, երիկամներով դուրս բերվող դեղամիջոցների դեղաչափերի շտկում՝ կախված կրեատինինի կլիրենսից, ադեկվատ ռեհիդրատացիա,
- երիկամների ախտաբանությամբ հղիների խորհրդատվություն:
![]() |
![]() |
![]() |
Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է հետևյալ տվյալների հիման վրա .
- կլինիկական և լաբորատոր հետազոտում՝ արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, հորմոնային և իմունաբանական քննություններ, մեզի քննություն, մեզի ցանքս և ֆլորայի՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայնության թեստավորում, մեզի կենսաքիմիական քննություն, մեզի բջջաբանական քննություն,
- գործիքային հետազոտություններ՝ ԳՁՀ, այդ թվում դոպլեր հետազոտությամբ, ՀՇ, ներերակային ուրոգրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություններ, ռադիոիզոտոպային սքանավորման եղանակներ, երիկամների բիոպսիա և այլն, որոնք հնարավորություն են տալիս մանրակրկիտ ախտորոշել երիկամային հիվանդությունները և երիկամների ֆունկցիայի խանգարմամբ ընթացող խառը ախտաբանությունները:
Բաժանմունքում յուրաքանչյուր հիվանդ անհատական մոտեցում է ստանում: Բաժանմունքում հաջողությամբ կիրառվում են դեղորայքային բուժման և դիետոթերապիայի նոր մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետներում պաշարել հիվանդության սրացումները, քրոնիկական հիվանդությունների դեպքում երկարացնել ռեմիսիսայի շրջանները և դադարեցնել հիվանդության հետագա առաջխաղացումը:
Բժիշկներ
Ադամյան Արմեն Վաղարշակի, ուրոլոգ, բ.գ.թ., ծառայության ղեկավար
Առաքելյան Ռուբեն Ստեփանի, սեքսոպաթոլոոգ
Իսրաելյան Կարինե Սուրենի, նեֆրոլոգ