Ուլտրաձայնային ախտորոշում
Շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության, ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշիչ մեթոդների շարքում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման հետ մեկտեղ` ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ և տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ո՛չ միայն ախտորոշման նպատակով, այլև իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման և որոշ բուժական միջոցառումներ և միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ:
«Նաիրի» ԲԿ ուլտրաձայնային ախտորոշման ծառայությունում աշխատում են ռադիոլոգիայի ոլորտի բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են արտերկրում (ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Ֆիլադելֆիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա) և ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Նրանց բազմամյա փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ բողոքների բացակայության դեպքում, ԳՁՀ հետազոտություն անց կացնելիս այս կամ այն կառուցվածքներում և օրգաններում հայտնաբերվում են նորմայից շեղումներ:
![]() |
![]() |
Կլինիկան համալրված է փորձագիտական դասի ուլտրաձայնային ախտորոշման ստացիոնար և շարժական ժամանակակից, բարձրորակ սարքերով, որոնք համալրված են Siemens (Acuson Antares, Siemes 2000, S-3000) ապրանքանիշի մուլտիհաճախականությամբ սենսորներով, տեխնոլոգիաների ախտորոշիչ հնարավորությունների լայն սպեկտրով, վիզուալիզացիայի բարձր մակարդակով, դոպլեր-հետազոտման, համապատկերային սքանավորման, իրական ժամանակում լայնածավալ պատկերներ ստանալու ծրագրերով:
Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը, դրանով իսկ օգնում հիվանդությունները հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում:
![]() |
![]() |
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են օրգան-համակարգերի ներկայում կիրառվող բոլոր ՈՒՁ հետազոտությունները.
- որովայնի խոռոչի օրգաններ,
- երիկամներ, մակերիկամներ,
- վահանաձև գեղձ,
- ավշային հանգույցներ և թքագեղձեր,
- կրծքագեղձ,
- փոքր կոնքի օրգաններ,
- ամորձապարկ,
- փափուկ հյուսվածքներ և հոդեր,
- մագիստրալ անոթների և ներքին օրգանների անոթների տրիպլեքս սքանավորում
- հղիություն,
- արգանդ-ընկերքային և պտղի արյան շրջանառության դոպլերոգրաֆիա,
- Էխոսրտագրություն և սթրես Էխոսրտագրություն,
- պտղի և ցանկացած օրգանի լայնածավալ պատկերի ստացում:
Բժիշկներ
Հարությունյան Ալվարդ Բաբկեն, սոնոգրաֆիստ, բաժնի վարիչ
Դավթյան Լիանա Վալերի, սոնոգրաֆիստ
Հայրապետյան Սուրեն Յուրիի, սոնոգրաֆիստ
Մադոյան Լիաննա Աշոտի, սոնոգրաֆիստ
Մարտիրոսյան Նառա Վլադիկի, սոնոգրաֆիստ
Մարտիրոսյան Քրիստինե Ալեքսանի, սոնոգրաֆիստ
Մկրտչյան Նանա Ռազմիկի, սոնոգրաֆիստ
Օհանյան Անյուտա Ռադիկի, սոնոգրաֆիստ
Նորություններ





