Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ընդհանուր բնութագրերը
«Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի վնասվածքների, ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆեկտների բուժում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատական համակարգով, այդ թվում` վթարային: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն):
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները.
- բոլոր տեսակի վնասվածքների և նրանց բարդությունների ժամանակակից եղանակներով բուժում` եվրոպական չափանիշներին համապատասխան,
- վնասվածքների հետ կապված կոտրվածքների և բարդությունների վիրահատական բուժում,
- ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն,
- արթրոզների, արթրիտների և կոտրվածքների ժամանակ կոնքազդրային և ծնկային հոդերի էնդոպրոթեզավորում,
- ուսային, ծնկային և սրունք-թաթային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ:
Կոնքազդրային կամ ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է պացիենտի ամբողջ կոնքազդրային հոդի` արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման այս մեթոդը բարձր տեխնոլոգիական է և իրականացվում է բաժանմունքի բարձրորակ մասնագետների կողմից:
Բժիշկներ
Մարգարյան Սարգիս Նազարի, վնասվածքաբան-օրթոպեդ
Մելիքյան Զավեն Մելիքի, վնասվածքաբան-օրթոպեդ
Միրզոյան Արշակ Էդուարդի, բ.գ.դ., վնասվածքաբան-օրթոպեդ