Թոքաբանական ծառայություն
«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը, որտեղ մատուցվում են ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է:
«Նաիրի» ԲԿ թոքաբանության բաժանմունքում իրականացվում է շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում:
Ախտորոշում. ներկայացված է անհրաժեշտ ախտորոշիչ ամբողջական փաթեթ` ժամանակակից սարքերով.
- սպիրոմետրիա. իր տեսակով առանձնանում է 47-50 շնչառական ցուցանիշներ որոշելու ունակությամբ,
- բրոնխոսկոպիա. I-scan ռեժիմով բրոնխոսկոպ, ինչը հնարավորություն է ընձեռում կատարել մաքսիմալ ճշգրիտ բիոփսիա, լորձաթաղանթի խորության մեջ որոշել առավել ճշգրիտ համապատասխան վայրը,
- ռադիոլոգիա. ռենտգեն, ՀՏ, ՄՌՏ հետազոտություններ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բուժումը. իրականցվում է բարձր ապացուցողական հիմք ունեցող միջազգային ուղեցույցների և գործելակարգերի հիման վրա:
Անհրաժեշտության դեպքում ախտորոշման և բուժման գործընթացին ներառվում են նաև այլ մասնագետներ` սրտաբան, ալերգոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և կրծքային վիրաբույժ:
Բարձր մասնագիտական որակավորում անցած մասնագետների համակարգված թիմային աշխատանքն ամբողջացնում է թոքաբանական ծառայությունը եւ այս դեպքում կարելի է սպասել բուժման միայն արդյունավետ ելք:
![]() |
![]() |
![]() |
Բժիշկներ
Նորություններ


