Օնկոօրթոպեդիա և ոսկրային ախտաբանություն
«Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունը տարիներ շարունակ ոլորտում ճանաչվում է լավագույնն ու վստահելին: Որակական բարձր հատկանիշները բաժանմունքը ձեռք է բերել մասնագիտական գործնեությանը բարեխղճորեն ու մարդակային մեծ նվիրումով բժշկական թիմի շնորհիվ: Նման թիմային աշխատանքի ետևում բաժանմունքի ղեկավարն է: «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավարը բ.գ.թ. Գալուտ Գալուստյանն է: Ժամանակակից կյանքում զգալիորեն ընդարձակվել են ցուցումներն օրգանապահպան վիրահատություներ կատարելու ուղղությամբ, որոնք թույլ են տալիս վերացնել գրեթե ցանկացած որկրա-հոդային դեֆեկտ և պահպանել ֆունկցիոնալ առումով լիարժեք վերջույթ, նույնիսկ տարածված ոսկրային ախտահարումների ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում կատարվող բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները.
- վերջույթների փափուկ հյուսվածքների ուռուցքների օրգանապահպան վիրահատական բուժում,
- տարածուն փափուկ հյուսվածքային ուռուցքների ժամանակ լայնածավալ ու համակցված միջամտություններ` առաջացած դեֆեկտների պլաստիկ վերականգնումով,
- ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտություն` փափուկ հյուսվածքային ուռուցքների մնացորդային հանգույցների հայտնաբերման նպատակով,
- ոսկրերի բարորակ ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների վիրահատական բուժման ընթացքում առաջացած դեֆեկտների պլաստիկա` սեփական ոսկրի միջոցով և տարբեր տեսակների արհեստական պլլոտրանսպլանտանտների օգտագործմամբ,
- օստեոիդ-օստեոմայի ֆունկցիոնալ խնայողական վիրահատական բուժում նախավիրահատական ուռուցքի օջախի ՀՏ (համակարգչային շերտագրում) նշումով,
- ոսկրերի չորորակ ուռուցքների վիրահատական բուժում՝ ախտահարված դեֆեկտների մասնահատմամբ և առաջացած ոսկրա-հոդային դեֆեկտների վերականգնումով` անհատական հոդային և դիաֆիզար էնդոպրոթեզների միջոցով,
- ծնկան հոդի էնդոպրոթեզավորում` ազդրոսկրի դիստալ հատվածի կամ ոլոքի պրոքսիմալ հատվածի վերականգնումով,
- ուսահոդի բազկոսկրի էնդոպրոթեզավորում` վնասվածքների և ուռուցքների ժամանակ,
- կոնքազրային հոդի և ազդրոսկրի մեգաէնդոպրոթեզավորում,
- ոսկրերի դիաֆիզար դեֆեկտների անհատական էնդոպրոթեզավորում,
- մետաղական օստեոսինթեզի և արտաքին ֆիքսացիայի տարբեր եղանակների կիրառում ոսկրերի տրավմատիկ կոտրվածքների ժամանակ:
![]() |
![]() |
«Նաիրի» ԲԿ oնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում կատարվում են նաև վիրահատություններ` պլանային օրթոպեդիկ ախտաբանության կապակցությամբ (էնդոպրոթեզավորում` կոքսարթրոզի և գոնարթրոզի կապակցությամբ), ուղղիչ օստեոտոմիաներ ոտնաթաթի առաջին մատի դեպի դուրս թեքման ժամանակ (hallux valgus), օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում, ներհոդային հիալուրոնաթթվի ներարկում` արթրոզների ժամանակ (viscosupplementation therapy):
«Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության մասնագիետներն ակտիվ մասնակցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում անցկացվող կոնֆերանսներին:
Ոսկրահոդային դեֆեկտների վերացման ժամանակ օգտագործվում են հանրահայտ Zimmer (ԱՄՆ), Beznoska (Չեխիա), Bioimpiati (Իտալիա) և այլ հեղինակավոր ընկերությունների արտադրության էնդոպրոթեզներ:
«Նաիրի» ԲԿ oնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուտ Գալուստյանի կատարած վիրահատություններին կարող եք ծանոթանալ` հետևելով https://www.youtube.com/channel/UC_GD9D2PGafD0xcwixYXGxQ կամ https://www.facebook.com/bonepathology հղումներին:
Բժիշկներ
Գալուստյան Գալուստ Հարությունի, ուռուցքաբան-օրթոպեդ, կլինիկայի ղեկավար