Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն. N2
Ընդհանուր բնութագիրը
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում կատարվում են որովայնի առաջային պատի և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և նվազագույն ինվազիվ եղանակներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հիմնական գործունեությունը
Բաժանմունքում իրականացվում են.
- աղեստամոքսային համակարգի ուռուցքային և ընդհանուր վիրաբուժություն (ստամոքս, բարակ աղիներ, խթաղի, ուղիղ աղի, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղուղիներ)` ավանդական, լապարոսկոպիկ ու նվազագույն ինվազիվ եղանակներով,
- ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի բանդաժավորում, sleeve-գաստրէկտոմիա, ստամոքսի by-pass և BIB-ներստամոքսային փուչիկի տեղադրում),
- էնդոկրին ախտաբանությունների ժամանակ միջամտություններ (լապարոսկոպիկ աջակողմյան և ձախակողմյան ադրենալեկտոմիա, ենթասամոքսային գեղձի նվազագույն ինվազիվ միջամտություններ),
- Կրոնի հիվանդության ժամանակ բարակ աղու վիրահատական բուժում,
- կերակրափող-ստամոքսային անցման հատվածի ախտաբանությունների ժամանակ միջամտություններ` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով (ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք, գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս, կերակրափողի ախալազիա),
- որովայնի առաջային պատի և աճուկային ճողվածքների բուժում` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով,
- փայծաղի ախտաբանությունների ժամանակ` միջամտություններ,
- լյարդի և փայծաղի պարազիտար և ոչ պարազիտար բշտերի լապարոսկոպիկ միջամտություններ:
Հետևելով աշխարհում վիրաբուժական միջամտության ինվազիվության նվազման տենդենցներին, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ տրավմատիկ վիրահատական մեթոդներին։ Ժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքում կիրառվում են նորարարական բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ միջամտություններ` պացիենտի կյանքի համար նվազագույն ռիսկերով: րդիականացված] վիրասրահն արդի վիրաբուժական համալիր է, որը հնարավորություն է տալիս կատարել բարդագույն վիրահատություններ, տեսակոնֆերանսներ, օգտագործել հեռաբժշկության հնարավորությունները պացիենտի վիրահատության ժամանակ և բարձրացնել միջամտության արդյունավետությունը, հեռուստաուսուցման նպատակով իրականացնել հեռաուսուցման ծրագրեր Հայաստանի և արտերկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ։
Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների ժամանակակից սարքերի համալիրով: Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում:
Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են և ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի համակարգով, ինչպես նաև բուժքույրական շտապ կանչի համակարգով։
Բժիշկներ
Զաքարյան Սամվել Չուբարի, բ․գ․թ․, վիրաբույժ, բաժնի վարիչ