Գաստրոէնտերոլոգիական ծառայություն
«Նաիրի» ԲԿ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում կատարվում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների ախտաբանության ախտորոշում և բուժում.
ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ,
- Քրոնի հիվանդություն,
- ստամոքսի և 12-մատյա աղու պեպտիկ խոց,
- տարբեր ծագման հեպատիտներ, ներառյալ` քրոնիկ հեպատիտ C և В,
- լյարդի ցիռոզ և դրա հետևանքով առաջացած բարդություններ,
- սուր և քրոնիկ պանկրեատիտ,
- լեղուղիների խանգարումներ,
- ճիճվային հիվանդություն:
Բաժանմունքում իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ մեթոդներով հետազոտություններ, ներառյալ վիրուսային հեպատիտ C և B` բոլոր հնարավոր մարկերների որոշմամբ, HCV, HBsAg վիրուսի որակական և քանակական վերլուծություն, ֆիբրոսքանավորում, էնդոսկոպիկ հետազոտություն (ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա` Helicobakter pilori և ստամոքսի թթվայնության միաժամանակյա որոշմամբ, կոլոնոսկոպիա, սիգմոիդոսկոպիա, խոլանգիոպանկրեատոգրաֆիա, պարկուճային էնդոսկոպիա, բիոփսիա), որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, բազմակետային համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա։
Գաստրոէնտերոլոգիական հիվանդների ստացիոնար բուժման գործընթացը ներառում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան դեղորայքային բուժում, սննդաբուժություն, ֆիտոթերապիա, ֆիզիոթերապիա։ Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է բուժման և սննդի անհատական սխեմա։
Ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում բաժանմունքը համագործակցում է «Նաիրի» ԲԿ այլ բաժանմունքների մասնագետների հետ ( էնդոսկոպիկ, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության, պրոկտոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ֆիզիոթերապիայի): Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքում բուժման ընթացքում, հարկ եղած դեպքում, հիվանդը կարող է ժամանակավոր տեղափոխվել այլ բաժանմունք` համապատասխան միջամտություններ ստանալու նպատակով, օրինակ, ստամոքսի կամ աղիների պոլիպների էնդոսկոպիկ հեռացում, լյարդի ցիռոզի ժամանակ առաջացած կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում, սուր դեպքերի զարգացման ժամանակ (օրինակ` խոցային կամ լեղաքարային հիվանդության բարդացման դեպքում) շտապ վիրահատություն` վիրաբուժական բաժանմունքում։
![]() |
![]() |
Բժիշկներ
Աթաջյան Լիոնի Հովհաննեսի, գասրոէնտերիոլոգ