Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշում
Ընդհանուր բնութագիրը
Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման համար կիրառում են հետազոտության հետևյալ մեթոդները.
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
- hոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
- զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն,
- ]անրաբեռնվածության թեստ` թրեդմիլ (Treadmill Test),
- էխոսրտագրություն (էխոՍԳ),
- անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) և դուպլեքս (Duplex) սքանավորում:
Հիմնական գործունեությունը
Տրամադրում է խորհրդատվություն, պացիենտների սրտանոթային համակարգի ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություն և ամբուլատոր բուժում, անհրաժեշտության դեպքում առաջարկվում է ստացիոնար բուժում կլինիկայում:
Մատուցվում են հետևյալ ծառայությունները.
- 18 տարեկանից բարձր սրտանոթային համակարգի հիվանդության կասկածանքով անձանց,
- կանխարգելիչ փորձաքննության կարիք ունեցող անձանց (մարզիկներ, օդաչուներ և այլն),
- սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտներին:
![]() |
![]() |
![]() |
Իիրականացվում է սրտանոթային համակարգի հետևյալ հիվանդությունների բուժում.
- սրտի իշեմիկ հիվանդություն,
- արիթմիա,
- սրտի բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ),
- սրտամկանի ինֆարկտ,
- հիպերտոնիկ հիվանդություն,
- սիրտ-թոքային անբավարարություն,
- արյան շրջանառության խանգարումներ,
- սրտային անբավարարություն:
Հագեցվածությունը
Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը հագեցած է Schiller, Siemens և այլ հայտնի ընկերությունների ժամանակակից բժշկական սարքերով (Treadmill - Schiller CS 200, ECG - Schiller AS101, Էխոկարդիոգրաֆ - Acuson Siemens, Holter մոնիթորինգի համակարգ - Schiller MT-101, BP մոնիթորինգի համակարգ - Schiller BR-102 և այլն), որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում:
![]() |
![]() |
![]() |
ACUSON SC 2000 նորարարական ՈՒՁ տեխնոլոգիան սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշման համար ՈՒՁ հետազոտությունների սկզբունքորեն նոր մոտեցման հնարավորություն է ընձեռում: ACUSON SC 2000 համակարգի Echo in Heartbeat մշակված Siemens տեխնոլոգիայի օգնությամբ կատարվում է սրտի ծավալային էխոսրտագրություն` իրական ժամանակում, ընդամենը մեկ կծկման ընթացքում: Արդյունքում բժիշկը ստանում է սրտի անատոմիական կառուցվածքի և դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում` առանց ԷՍԳ հետ սինխրոնիզացման և շնչառությունը պահելու անհրաժեշտության: Մեթոդն առանձնանում է առավելագույն արագությամբ տեղեկատվության ստացմամբ, սրտային ցիկլի կադրերի «հետևողականության» արտեֆակտերի բացակայությամբ, ամենաբարձր որակի պատկերներ ստանալուն միտված` սրտային ցուցիչների առկայությամբ:
Syngo Auto Left Heart տեխնոլոգիան ապահովում է ձախ փորոքի և նախասրտի սահմանների ավտոմատացված ճանաչում ՝ արտամղման ֆրակցիայի, վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների հաջորդող հաշվարկով, որը կատարվում է շնորհիվ իրական կլինիկական պատկերների տվյալների բազայի և պատկերների ճանաչման համակագի օգտագործման:
Այս նոր սարքն առաջին անգամ հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ՈՒՁ ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր դոպլեր քարտեզագրում` փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:
Բժիշկներ
Ազիզյան Ելենա Արզումանի, էխոսրտագիր
Ղուկասյան Նաիրա Բորիկի, էլեկտրոսրտագիր