Էնդոկրին վիրաբուժություն
Ընդհանուր նկարագիրը
«Նաիրի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ժամանակակից բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերով հագեցվածությունը մասնագետներին հնարավորություն է տալիս նախապատվություն տալ նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնի հսկողությամբ իրականացվող միջամտություններին:
Էնդոկրին համակարգի ախտաբանության տարատեսակ կլինիկական դրսևորումները` կապված օրգանիզմում այլ օրգան-համակարգերի միաժամանակյա ախտահարումների հետ, պահանջում են համալիր վիրաբուժական միջամտություն: Այս դեպքում վիրաբուժական միջամտությունն իրականացվում է բազմապրոֆիլ վիրաբուժական թիմի կողմից` նյարդավիրաբույժների, ուրոլոգների, գինեկոլոգների, կրծքային վիրաբույժների և այլ նեղ մասնագիտացված բժիշկների մասնակցությամբ:
Հիմնական գործունեությունը
«Նաիրի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
- լապարոսկոպիկ վիրաբուժություն,
- բաց եղանակով վիրաբուժություն,
- նվազագույն ինվազիվ վիրաբուժություն,
- օրգանների պահպանմամբ նվազագույն միջամտական վիրահատություններ,
- էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվում են նվազագույն ինվազիվ և բարձր տեխնոլոգիական մեթոդներով վիրաբուժական բոլոր միջամտությունները.
- հիպոֆիզի ախտաբանության հետ կապված վիրաբուժություն,
- վահանաձև գեղձի ախտաբանության հետ կապված վիրաբուժություն,
- ուրցագեղձի, հարվահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ` վիրահատություններ,
- ենթաստամոքսային գեղձի ախտաբանությունների վիրահատական բուժում,
- մակերիկամային հիվանդությունների վիրաբուժություն,
- վիրահատություններ էկտոպիկ ԱԿՏՀ համախտանիշի ժամանակ,
- էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ (ԲԷՆ) համախտանիշ),
- սեռական գեղձերի ախտաբանության վիրաբուժություն և այլն:
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: Բաժանմունքի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են էնդոկրին վիրաբուժության միջազգային գիտական սիմպոզիումներին:
Բժիշկներ
Նորություններ
