Մաշկաբանական ծառայություն
Եթե մաշկային հիվանդությունն առաջացել է բացառապես արտաքին գործոնների ազդեցությամբ, մաշկաբանն ինքնուրույն կազմում է բուժման անհատական սխեման: Եթե զննման և լրացուցիչ հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ մաշկային խնդիրներն առաջացել են ներքին ախտաբանական գործընթացների արդյունքում, ապա բժիշկը պացիենտին նշանակում է այլ նեղ մասնագետների խորհրդատվություն:
Ե՞րբ դիմել մաշկաբանին
Պետք չէ հետաձգել մաշկաբանին այցը հետևյալ դեպքերում.
- մաշկի վրա տարբեր բնույթի ցանավորման, բծերի և նորագոյացությունների առաջացում,
- մաշկային ծածկույթի այտուց և կարմրություն,
- դեմքի և մարմնի մաշկի անառողջ գույն,
- անոթային աստղիկների, ճաքերի, էրոզիաների կամ «պարկերի» առաջացում,
- քոր, թեփոտում և այլն:
Երբեք մի՛ հետաձգեք մաշկաբանին այցը՝ հուսալով, որ նշված կամ այլ նմանատիպ ախտանիշներն ինքնուրույն կանցնեն: Մաշկային խնդիրները կարող են վկայել ավելի լուրջ ներքին ախտաբանությունների մասին, որոնք կարող են հարաճել` յուրաքանչյուր օր նվազեցնելով արդյունավետ և արագ բուժման շանսերը: Պետք չէ մոռանալ նաև անբարենպաստ կոսմետիկ միջոցների օգտագործման հետևանքով առաջացած խնդիրների մասին, որոնք հետագայում կարող են անդրադառնալ արտաքին տեսքի և հոգեբանական վիճակի վրա:
Կաբինետի աշխատանքի առաջնային ուղղություններն են.
- մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում,
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում,
- մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդությունների ախտորոշում,
- սնկային հիվանդությունների բուժում,
- ակնեի, դեմոդեկոզի ախտորոշում և բուժում,
- հպավարակիչ մոլյուսկի հեռացում:
Բժիշկներ