Համակարգչային տոմոգրաֆիա
Ընդհանուր բնութագիրը
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) նորագույն, բարձր տեխնոլոգիական արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է: Այն հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Բաժանմունքում կիրառվող ՀՏ-ն բնութագրվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ:
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղղությունները
ՀՏ ծառայությունն օրական սպասարկում է տարբեր ախտաբանություններով 40-ից ավելի պացիենտների: Գերակշռում են գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտները, այնուհետև` ուռուցքային և բորբոքային հիվանդություններով պացիենտները:
ՀՏ իրականացվում է.
- գլխուղեղի ՀՏ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտների մոտ,
- պոլիտրավմաների ախտորոշում,
- բոլյուսային կոնտրաստավորմամբ ՀՏ,
- կոնտրաստային նյութի կիրառմամբ` ՀՏ-անգիոգրաֆիա ,
- վիրաբուժական ծանր հիվանդությունների ախտորոշում,
- ուռուցքային հիվանդությունների հայտնաբերում,
- անոթային ախտաբանությունների ախտորոշում,
- ոսկրային ախտաբանությունների ախտորոշում,
- սրտի ՀՏ,
- ՀՏ` ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ /բիոփսիա, դրենավորում/:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Somation Sensation Cardiac 64 համակարգչային տոմոգրաֆը լավագույն լուծում է ամբողջ մարմնի վիզուալիզացիայի, օրգանիզմի ցանկացած օրգան-համակարգի ախտաբանությունների ախտորոշման համար, ներառյալ ՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները: Սարքավորման միջոցով հնարավոր է իրականացնել ՀՏ անգիոգրաֆիա, սպիրալային և անոթների պատկերների հետազոտություն՝ անոթային անոմալիաների, անևրիզմների, աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզների հայտնաբերման համար: Գործունեության բարձր արդյունավետությոամբ համակարգերը և հետազոտության արդյունքում արձանագրությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ժամանակակից պահանջներին:
![]() |
![]() |
![]() |
Siemens-ի կողմից մշակված եզակի z-Sharp տեխնոլոգիան ապահովում է հետազոտության ընթացքի բարձր արագություն, ճշգրտություն և ՀՏ պատկերների մանրամասնում:
Բժիշկներ
Ղալումյան Կոստան Սամվելի, ռադիոլոգ, Ախտորոշման կլինիկայի ղեկավար
Առաքելյան Էլեն Կարապետի, ԿՏ-բժիշկ
Իսահակյան Եկատերինա Յանի, ԿՏ-բժիշկ
Համբարձումյան Նելլի Սաշայի, ԿՏ-բժիշկ
Նորություններ

