Թերապևտիկ ծառայություններ
«Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունը ներառում է հետևյալ ոլորտները.
- թերապիա,
- մանկաբուժություն,
- թոքաբանություն,
- սրտանոթաբանություն,
- ռևմատոլոգիա,
- անոթանյարդաբանություն,
- էնդոկրինոլոգիա,
- գաստրոէնտերոլոգիա,
- ալերգոլոգիա,
- մաշկաբանություն:
Ծառայության շրջանակում իրականացնում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
«Նաիրի» ԲԿ բազմապրոֆիլության շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, իրականացվում են տարբեր մասնագետների խորհրդատվություն, այդ թվում` սրտաբանի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, նեֆրոլոգի, էնդոկրինոլոգի, ռևմատոլոգի, վիրաբույժի:
Գործունեության գլխավոր ուղղությունները.
- բնակչության հետազոտում, այդ թվում` առողջներին, մասնավորապես, բոլոր օրգան-համակարգերի համալիր հետազոտում՝ վաղ շրջանում տարբեր հիվանդություններ հայտնաբերելու նպատակով` սիրտ-անոթային, ուռուցքային և այլն, ինչպես նաև` առողջների առողջության պահպանում:
- որակավորված բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ.
1. շնչական օրգանների՝ թոքաբորբեր (արտահիվանդանոցային և հիվանդանոցային), բրոնխիալ ասթմա, քրոնիկական բրոնխիտներ, պլևրիտներ, ծանր օբստրուկտիվ համախտանիշ՝ ժամանակակից սխեմաների և GINA և GOLD միջազգային ուղեցույցների կիրառմամբ:
2. միզային համակարգի բորբոքային հիվանդությունների, այդ թվում` պիելոնեֆրիտ, ցիստիտ: - անհայտ ծագման տենդեր և այլն:
«Նաիրի» ԲԿ ամբուլատոր թերապևտիկ ծառայությունն ապահովում է լայն սպեկտորի հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը: Պացիենտների հետազոտման համար կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ.
- ժամանակակից լաբորատոր հետազոտություններ՝ մասնագիտացված սարքերի կիրառմամբ,
- ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտությունների բոլոր տեսակները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, անոթների դուպլեքս սքանավորում, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլն),
- արտաքին շնչական ֆունկցիայի որոշում,
- բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային շերտագրություն,
- մագնիսառեզոնանսային շերտագրություն:
Հիվանդների հետազոտումն ու բուժումն իրականացվում է ամբուլատոր և բարձր հարմարավետությամբ ցերեկային կամ շուրջօրյա ստացիոնարում: Ցերեկային ստացիոնարը բուժման հնարավորություն է շուրջօրյա հսկողության կարիք չունեցող պացիենտներին (ինֆուզիոն թերապիա, միջմկանային ներարկումներ):
Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունների առկայությունը:
Բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվում են հակաբակտերիալ թերապիայի ժամանակակից սխեմաները: Հարուցչի հայտնաբերման և հակաբիոտիկի նկատմամբ զգայնության որոշման համար կիրառվում են տարբեր կենսաբանական միջավայրերում հարուցչի անջատման ժամանակակից մեթոդներ, այդ թվում` խորխում, պլևրալ հեղուկում, արյան մեջ, մեզի մեջ և այլ միջավայրերում:
Բրոնխաթոքային հիվանդների մոտ շնչական անբավարարության աստիճանը և օքսիգենոթերապիայի կիրառման անհրաժեշությունը որոշելու համար կիրառվում է պուլսօքսիմետրիա՝ զարկերակային արյան մեջ օքսիհեմոգլոբինի տոկոսային պարունակության որոշում:
Թերապևտիկ կլինիկայում բուժվում են ներքին օրգանների հիվանդություններով տառապող պացիենտները: Կլինիկայում հիվանդների բուժումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան` օգտագործելով բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարդյունավետ մեթոդներն ու ձեռքբերումները: Թերապևտիկ կլինիկայի բաժանմունքների ամենօրյա պրակտիկայում ներդրված է բժշկական օգնության որակի կառավարման համակարգ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կլինիկայի մասնագետները հավաստագրված են, ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն, հետևում են բժշկական ոլորտի գիտական և գործնական նորարարություններին, ինչը թույլ է տալիս օգտագործել նորագույն մեթոդները հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կլինիկայում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում և պայմաններ ստեղծվում ստացիոնար բուժման ընթացքում հարմարավետ դարձնելու նրա առօրյան:
Թերապևտիկ կլինիկան Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական բազա է, որտեղ իրականացվում են նախադիպլոմային և հետդիպլոմային ուսուցում, ասպիրանտական և դոկտորական թեզերի աշխատանքներ:
Բժիշկներ
Թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն
- Մասնագիտություն
- էնդոկրինոլոգ
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
Սիրտ-անոթային ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- սրտաբան
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
Անոթանյարդաբանական ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- նյարդաբան
- Գիտական աստիճան
- բ․գ․դ․
- Կոչում
- պրոֆեսոր