Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք

Կլինիկական դեպքեր

Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք

11 Սեպտեմբեր 2018 | Մարսողական համակարգ, որովայն

Հիվանդ Ա.Գ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտվել է : Իրականացվել են որովայնի խոռոչի ՈւՁՀ և ՀՇ, կոլոնոսկոպիա բիոպսիայով, ուղիղ աղու մատնային զննում: Ախտորոշվել է ուղիղ աղու բլաստոմա հետանցքից 2 սմ հեռավորության վրա:

04.2014թվականին կատարվել է ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա: Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Հիվանդը դուրս է գրվել 5-րդ օրը՝ բավարար վիճակում:

Հյուսվածաբանորեն ախտորոշվել է ուղիղ աղու ստորին հատվածի չափավոր տարբերակված ադենոկարցինոմա:

Նմանատիպ ախտաբանությամբ հիվանդների համար լապարասկոպիկ վիրահատությունը հանդիսանում է ընտրության եղանակ, ինչը հնարավորություն է տալիս վիրահատել նվազագույն վնասումով, ինչի շնորհիվ հիվանդները վերականգնվում են զգալիորեն կարճ ժամկետներում, լիմֆոդիսեկցիան էլ (ախտահարված ավշային հանգույցների հեռացում) իրականացվում է ավելի պրեցիզիոն: Նմանատիպ վիրահատություններից հետո քիչ կարևոր չէ նաև կոսմետիկ էֆեկտը:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն