Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների թիմ և բազմապրոֆիլային մոտեցում

Հոդվածներ

Բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների թիմ և բազմապրոֆիլային մոտեցում

03 Օգոստոս 2017 | Հանրամատչելի հոդվածներ

Գոյություն ունեն բազմաթիվ  փաստարկներ` բազմապրոֆիլ կլինիկայում մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի արդյունավետության մասին։ Քանի որ շատացել են բարդ և համակցված հիվանդությունների դեպքերը, ուստի անհրաժեշտ է ախտորոշման և բուժման բազմապրոֆիլ մոտեցում։ Դա պահանջում է տարբեր ասպարեզների մասնագետների խմբային ինտեգրում` համալիր ախտորոշելու և օպտիմալ բուժման ռազմավարություն մշակելու նպատակով։

«Նաիրի» ԲԿ-ում հիմնադրվել են տարբեր պրոֆիլների մուլտիդիսցիպլինար խմբեր (վիրաբուժական, թերապևտիկ, ուռուցքաբանական և այլն), որոնց աշխատանքներն աջակցում են ախտորոշման գործընթացի լավացման և արագացման համար, ինչպես նաև օպտիմիզացնում են անցկացվող բուժումը` նվազեցնելով հնարավոր բարդությունները և կողմնակի ազդեցությունները։ Անհրաժեշտության դեպքում, մուլտիդիսցիպլինար թիմի հավաքների և պացիենտի ախտորոշման կամ բուժման քննարկումների ժամանակ օտարերկրյա կամ լոկալ, հայտնի և առաջատար մասնագետների խորհրդատվություն ստանալու նպատակով օգտագործվում են նաև հեռաբժշկության տեխնոլոգիաների նվաճումները։


Թերապևտիկ բազմամասնագիտական թիմը բաղկացած է տարբեր մասնագետներից ` նյարդաբան, ուռուցքաբան, գինեկոլոգ, սրտաբան, վիրաբույժ և այլն: 

Վիրաբուժական բազմամասնագիտական թիմը հնարավորություն է ստեղծում բարդ վիրաբուժական ախտաբանության դեպքում միաժամանակ համակցված վիրահատություններ կատարել:

«Նաիրի» ԲԿ-ում ստեղծված է նաև ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմ, որը ներառում է տարբեր պրոֆիլի ուռուցքաբան-մասնագետներ: Սա հնարավորություն է տալիս համալիր մոտեցմամբ կատարել ինտեգրված, արագ և ճշգրիտ ախտորոշում, մշակել քաղցկեղով հիվանդների համապարփակ բուժման մարտավարություն և ռազմավարություն` նույնիսկ ծայրահեղ դժվար և ծանր դեպքերում:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն