Բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների թիմ և բազմապրոֆիլային մոտեցում

Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ բազմապրոֆիլ կլինիկայում մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի օգտակարության վերաբերյալ ։ Քանի որ շատացել են բարդ և կոմբինացված հիվանդությունների դեպքերը, ապա անհրաժեշտություն է առաջանում այդ հիվանդությունների աղտորոշման և բուժման բազմապրոֆիլային մոտեցումը։ Դա պահանջում է տարբեր ասպարեզների մասնագետների խմբային ինտեգրացում համալիր ախտորոշում կատարելու և օպտիմալ բուժման տակտիկա և ստրատեգիա մշակելու նպատակով։ Նաիրի ԲԿ-ում հիմնադրվել են տարբեր պրոֆիլների մուլտիդիսցիպլինար խմբեր (վիրաբուժական, թերապևտիկ, ուռուցքաբանական և այլն), որոնց աշխատանքները աջակցում են աղտորոշման գործընթացի լավացման և արագացման, ինչպես նաև օպտիմիզացնում են անցկացվող բուժումը, նվազեցնելով հնարավոր բարդությունների և կողմնային էֆեկտների առաջացումը։ Անհրաժեշտության դեպքում, մուլտիդիսցիպլինար թիմի հավագների և պացիենտի ախտորոշման կամ բուժման քննարկումների ժամանակ օտարերկրյա կամ լոկալ հայտնի և առաջատար մասնագետների խորհրդատվություն ստանալու նպատակով օգտագործվում են նաև հեռուստաբժշկության տեխնոլոգիաների նվաճումները։ Դա հնարավորություն է տալիս պացիենտներին, լինելով իրենց իսկ երկրում, միանգամից տարբեր մասնագետների խորհրդատվություն ստանալ: Թերապևտիկ բազմամասնագիտական թիմը բաղկացած է տարբեր մասնագետներից ` նյարդաբան, ուռուցքաբան, գինեկոլոգ, սրտաբան, վիրաբույժ և այլն:Վիրաբուժության բազմամասնագիտական թիմը հնարավորություն է ստեղծում բարդ և համակցված վիրաբուժական պաթոլոգիայի դեպքում կատարել միարժամանակ համակցված վիրահատություն տարբեր պրոֆիլի վիրաբուժների թիմին:
Նաիրի ԲԿ-ում ստեղծված է նաև Ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմ, որը ներառում է տարբեր պրոֆիլի ուռուցքաբան-մասնագետներ: Սա հնարավորություն է տալիս համալիր մոտեցմամբ կատարել ինտեգրված , արագ և ճշգրիտ ախտորոշում և մշակել քաղցկեղով հիվանդների համապարփակ բուժման տակտիկա և ստրատեգիա, նույնիսկ ծայրահեղ դժվար և ծանր դեպքերում: |