Home / News / Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը

News

Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը

15 June 2021 | News | Gynecology and Women's Health | Lilit M. Hakobjanyan

Վերարտադրողական տարիքում զույգը համարվում է անպտուղ, եթե կինը չի հղիանում մեկ տարի կանոնավոր սեռական հարաբերություններ ունենալու դեպքում (շաբաթական 2 սեռական ակտից ոչ պակաս հաճախականությամբ) և չի օգտագործում հակաբեղմնավորիչներ։

Ամուսնական զույգերի մոտավորապես 17%-ը կյանքի վերարտադրողական շրջանում բախվում են այս խնդրին։ Անպտղությունը համարվում է առաջնային, եթե զույգի մոտ հղիություն երբեք չի դիտվել, երկրորդային՝ եթե եղել է առնվազն մեկ հղիություն` անկախ արդյունքից (ծննդաբերություն, վիժում, արտարգանդային հղիություն)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 40% դեպքերում չբերության պատճառը կնոջ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են, 45% դեպքերում՝ տղամադրու, 15%` զույգի անհամատեղելություն և այլ գործոններ:

Անպտղության առավել հանդիպող պատճառներն են.

  • սպերմայի ախտաբանություն` ≥ 35%
  • ձվազատման դիսֆունկցիա` 20%
  • արգանդափողային դիսֆունկցիա և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխություններ` 30%
  • էնդոմետրիոզ` 15%
  • փոքր կոնքում` կպումային գործընթացներ,
  • ներզատական՝ հորմոնալ խանգարումներ,
  • արգանդի բացակայություն կամ ախտաբանություն (բնածին՝ ներարգանդային միջնապատ, երկեղջյուր արգանդ, արգանդի երկատում և այլ արատներ, ձեռքբերովի՝ արգանդի հեռացում կամ հետվիրահատական սպիներ, միոմա, էնդոմետրիտ, ադենոմիոզ, պոլիպոզ և այլն)։
  • իմունոլոգիական անպտղություն՝ կապված կնոջ մոտ սպերմատոզոիդների հանդեպ առկա հակամարմիններով (զույգի անհամատեղելիություն)
  • քրոմոսոմային ախտաբանություններ,
  • հոգեծին անպտղություն:

Հետևաբար, ամուսնական զույգին խորհուրդ է տրվում չհուսահատվել և դիմել բժշկի։ Մենք պատրաստ ենք բացահայտել և հնարավորին լուծել այդ խնդիրները՝ պարգևելով Ձեզ մայրության բերկրանքը։

Լիլիթ Հակոբջանյան, մանկաբարձ-գինեկոլոգ
«Նաիրի» ժշկական կենտրոն






Similar articles

Sign up here for our newsletter