Ստանալ երկրորդ կարծիք

Զանգահարել +374 10 53 75 00, 8 900, 8 999

Ավելին

Վերջին նորություններ

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը

25 Ապրիլ 2024 | Լուրեր

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։ 

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում

26 Մարտ 2024 | Լուրեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ, մասնակցել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած գիտաժողովի, որը նվիրված էր ողնաշարի ինֆեկցիոն ախտահարումներին և դրանց հայտնաբերման ուղիներին:  

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ

20 Մարտ 2024 | Լուրեր

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում՝ տարբեր հիվանդությունների ախտորոշման և նյարդամկանային համակարգի վիճակը գնահատելու համար։ 

Եթե Հայաստանում չեք

Մենք կօգնենք պլանավորել Ձեր այցը և գտնվելը Հայաստանում

Ավելին

Պացիենտների պատմություններ

Պատմում են պացիենտները, որոնք բուժվել են մեր կլինիկայում

Ավելին

Ավելին` «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին

«Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2005 թվականին և կարողացել է դառնալ Երևանի և Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկը։

Մեր բուժառուներից յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ կստանա բարձրակարգ բժշկական օգնություն ՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ դա հնարավոր դարձնելու համար բժշկական կենտրոնում ստեղծվել են բժիշկների բազմամասնագիտական թիմեր։ «Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն ունի ժամանակակից լաբորատորիա, առկա են ամենաժամանակակից ախտորոշիչ սարքավորումները: Այսպիսով, «Նաիրի» բժշկական կենտրոնում առկա է Հայաստանում լավագույն մամոգրաֆը ՝ SIEMENS Mammomat Revelation և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը MAGNETOM Vida 3T։

Կլինիկան ունի բոլոր պայմանները բարդ հիվանդությունների բուժման համար։ Այստեղ են աշխատում միջազգայնորեն ճանաչված վիրաբուժական և ուռուցքաբանական ուժեղագույն թիմեր. մեր Գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը միակն է Հայաստանում, որը ESGO-ի կողմից որակավորված է, որպես ձվարանների քաղցկեղի բուժման մասնագիտացված կենտրոն:

«Կոքսա-Նաիրի» կլինիկան Հոդերի էնդոպրոթեզավորման մասնագիտացված միակ կենտրոնն է Հայաստանում։ Գլխուղեղի և ողնաշարի ամենաբարդ վիրահատությունները, լավագույն բժիշկների կողմից, ժամանակակից սարքավորումներով՝ իրականացվում է մեր կլինիկայում։

Յուրաքանչյուր գանգատի դեպքում՝ կարող եք վստահ լինել, որ «Նաիրի» ԲԿ-ում կստանաք գրագետ բուժօգնություն՝ հարմարավետ միջավայրում:

Ավելին

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն