Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը

Դաշնային պետական բյուջեի գիտական ինստիտուտ «Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը» հիմնադրվել է 1973 թ.-ին որպես աչքի հիվանդությունների համամիութենական ինստիտուտ:
Ինստիտուտի գիտական եւ կրթական գործունեությունը ուղղված է հիմնական բժշկագիտական հետազոտությունների, նոր ախտորոշման մեթոդների մշակման, աչքի տարբեր հիվանդությունների բուժման եւ կանխարգելման, գիտական կադրերի պատրաստման, ակնաբույժների վերապատրաստման եւ մասնագիտական զարգացման:
Թերապեւտիկ գործունեության նպատակներն են արդի արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը կլինիկական պրակտիկայում: Կլինիկանս հագեցած է ժամանակակից սարքավորումներով, արդի դեղերով եւ սպառման նյութերով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գիտական եւ կլինիկական խնդիրների լուծումը համաշխարհային չափանիշների մակարդակով:
Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը նախատեսված է 180 հիվանդի համար: Ինստիտուտի գործող ստորաբաժանումները հագեցված են ժամանակակից վիրահատական եւ անեսթեզիոլոգիական սարքավորումներով, վերջին սերնդի միկրովիրաբուժական ստերեոմիկրոսկոպներով, արդի ախտահանման միջոցներով և սարքավորումներով: