• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին

Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին

1.  Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:

Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է,որը անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել մի քանի անգամ, չունի տարիքային սահմանափակում (կարելի է կատարել նաև մանկահասակ երեխաներին, հղիներին), չի պահանջում որեւէ նախապատրաստում, տեւում է 5-15 րոպե, բացակայում են ռենտգեն եւ այլ տեսակի իոնիզացնող ճառագայթները:

2.  Ու՞մ է ցուցված վահանագեղձի ՈՒՁՀ-ն:

 Վահանագեղձի ՈՒՁՀ-ն ցուցված է.

  • 40տարեկանից բարձր տարիքի կանանց/կանայք ռիսկի խումբ են կազմում/
  • ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի
  • հորմոնալ դեղորայքի օգտագործման
  • հղիության պլանավորման
  • մազաթափությաւն
  • քաշի անկառավարելի աճի կամ նվազման
  • ճարպակալման
  • թուլության,մշտական հոգնածության
  • նյարդային,դյուրագրգիռ վիճակների
  • հաճախակի տրամադրության անկման
  • ձեռքերի անկառավարելի դողի
  • երկարատեւ սուբֆեբրիլ ջերմության `37-38C
  • հազի,կոկորդում օտար մարմնի զգացողության
  • անամնեզում ռադիացիոն ճառագայթման
  • գոյացության կասկածի  դեպքում:

3.  Ի՞նչ տեղեկատվություն մեզ կտա վահանագեղձի ՈՒՁՀ-ն:

 Վահանագեղձի ՈՒՁՀ-ն թույլ է տալիս որոշել.

  • վահանաձեւ գեղձի տեղակայումը /տիպիկ, ատիպիկ` բարձր, ցածր/
  • չափերը /նորմալ, մեծացած, փոքրացած/
  • կոնտուրները
  • կառուցվածքը
  • թիրեոիդիտի օջախների,կիստաների,հանգույցների առկայությունը` սկսած 1,1մմ չափից, կալցիֆիկացիայի օջախների առկայությունը սկսած 0,3մմ-ից /micropure ռեժիմի կիրառմամբ, որը հնարավոր է դարձել Նաիրի ԲԿ-ում առկա նոր սերնդի Toshiba aplio i800 սարքի շնորհիվ/
  • հարակից լիմֆատիկ հանգույցների վիճակը:

Վահանագեղձի ցանկացած հանգուցավոր գոյացություն պետք է գնահատել քաղցկեղի զգոնության տեսանկյունից:

4.  Ինչպե՞ս տարբերակել վահանագեղձի բարորակ և չարորակ հանգույցները միմյանցից, եւ արդյոք պետք է անել դա:

Այո, անշուշտ: Հիվանդի հետագա վարումը կախված է հանգույցի բնույթից, կառուցվածքային հատկանիշներից: Հանգույցները դասակարգվում են ըստ միջազգային TIRADS դասակարգման:

TIRADS դասակարգումը թույլ է տալիս տարբերել բարորակ և չարորակ հանգույցները միմյանցից, անհրաժեշտության դեպքում սահմանել կարճաժամկետ հսկողություն կամ կատարել FNAB /բարակ ասեղային բիոպսիա/:

5.  Հետազոտման ՞ինչ այլ մեթոդներ կան պաթոլոգիկ հանգույցների տարբերակման համար:

Հանգույցների տարբերակման գործում  արժեքավոր է նաեւ վահանագեղձի էլաստոգրաֆիայի դերը:

6.  Ի՞նչ է վահանագեղձի էլաստոգրաֆիան:

Սոնոէլաստոգրաֆիան ուլտրաձայնի կիրառմամբ ժամանակակից հետազոտություն է,որը հիմնված է նորմալ եւ պաթոլոգիկ հյուսվածքների էլաստիկության տարբերության վրա: Հանգույցի բարձր խտությունը/էլաստիկությունը/ համարվում է չարորակության ցուցանիշ:

Սոնոէլաստոգրաֆիայի եւ ուլտրաձայնի համակցված օգտագործումը մեծացնում է ուլտրաձայնի զգայունությունը մինչեւ 95,5% եւ բերում է ոչ հիմնավորված բիոպսիաների թվի նվազեցմանը:

7.  Ի՞նչ է բարակ ասեղային բիոպսիան / FNAB/:

Բարակ ասեղային բիոպսիան ուլտրաձայնի հսկողությամբ իրականացվող փոքր տրավմատիկ միջամտություն է,որի ժամանակ հանգույցի ամենակասկածելի հատվածից վերցվում է նմուշ: Հանգույցից վերցված բջիջները ուղարկվում են մանրադիտակային քննության:Որն էլ հանդիսանում է ախտորոշման վերջնական փուլը:

Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,
սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում

 

 

13 սեպտեմբերի 2019