• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտություն

Որովայնային խոռոչի և հետորովայնային տարածության ԳՁՀ

Որովայնային խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) հնարավորություն է տալիս որոշել ներքին բոլոր օրգանների ճշգրիտ չափերը (լյարդ, լեղապարկ, լեղածորաններ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամներ, միզածորան, միզապարկ, խոշոր անոթներ, շագանակագեղձ և այլն), դրանց կազմությունը, բացահայտել բորբոքային օջախների, նորագոյացությունների, քարերի և մուգ ուրվագծվող այլ գոյացությունների առկայությունը:

Որովայնային խոռոչի ՈՒՁՀ, սովորաբար, իրականացվում է հետևյալ գանգատների դեպքում.

  • ցավեր որովայնային խոռոչում,
  • ծանրության և  անհանգստության զգացում էպիգաստրալ շրջանում, աջ թուլակողում,
  • դառնություն` բերանում և այլն:

ՈՒՁՀ իրականացվում է նաև հետևյալ հիվանդությունների դինամիկան վերահսկելու համար.

  • նորագոյացություններ (բարորակ և չարորակ),
  • լեղաքարային հիվանդություն (քրոնիկ կամ սուր խոլեցիստիտ),
  • քրոնիկ կամ սուր պանկրեատիտ,
  • հեպատիտ,
  • լյարդի ցիրոզ,
  • երիկամների և միզային համակարգի հիվանդություններ,
  • գինեկոլոգիական հիվանդություններ
  • ներքին օրգանների ձևավորման անոմալիաներ,
  • երիկամային զարկերակների նեղացում,
  • աորտայի որովայնային հատվածի անևրիզմա:

«Նաիրի» ԲԿ-ում կիրառվում է լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշող նոր ոչ ինվազիվ մեթոդ՝ ֆիբրոսքանավորում:

Լյարդի ֆիբրոզը լյարդի հիվանդությունների զարգացման ամենահստակ ցուցանիշն է և հիվանդության անբարենպաստ ելքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը: Այդ պատճառով ֆիբրոզի աստիճանի կանխատեսումը կարևոր է և կիրառվում է որպես բուժման սխեմայի կարևոր պարամետրերից մեկը:

Մեթոդը նախատեսված է լյարդի ցիրոզը և ֆիբրոզը հայտնաբերելու, ֆիբրոզի աստիճանը որոշելու, բուժման արդյունավետության վերահսկումն ապահովելու համար:

Հետազոտությունն իրականացվում է  Echosens /Ֆրանսիա/ ապրանքանիշի Fibro Scan 502 սարքի օգնությամբ, որը միակն է Հայաստանում: Սարքը համալրված է երկու սենսորով՝ М-  և XL- ՝ ավելցուկ քաշով պացիենտների համար:

Ֆիբրոսքանավորումն այլընտրանքային տարբերակ է լյարդի բիոպսիայի համար և ցուցված է լյարդի քրոնիկ բոլոր հիվանդությունների, վիրուսային հեպատիտների, լյարդի ալկոհոլային ախտահարման, ճարպային հեպատոզի, աուտոիմուն հեպատիտների ժամանակ: Մեթոդը ոչ ինվազիվ է, պացիենտի համար բացառապես անցավ, անվնաս, չի պահանջում հատուկ նախապատրաստում: Հետազոտության ժամանակ պացիենտին չի ներարկվում ռադիոակտիվ, հակադրական նյութեր՝ պացիենտը չի ճառագայթվում, ինչը թույլ է տալիս այն կատարել բազմաթիվ անգամ` նաև բուժման ընթացքում:

Հետազոտությունը տևում է 10-15 րոպեից ոչ ավելի, պացիենտը եզրակացությունը ստանում է անմիջապես հետազոտման ավարտից հետո:

ՈՒՁՀ գինեկոլոգիայում և հղիության ընթացքում

ՈՒՁ հետազոտությունը գինեկոլոգիայում հնարավորություն է տալիս որոշելու կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները` վաղ շրջանում, նախքան կլինիկական դրսևորումը` դրանով իսկ ապահովելով արդյունավետ բուժում:

ՈՒՁՀ գինեկոլոգիայում իրականացվում է հետևյալ ախտաբանական գործընթացները հայտնաբերելու համար.

  • փոքր կոնքի օրգանների կանխարգելիչ զննում,
  • գինեկոլոգիական հիվանդություններ,
  • արգանդի ախտաբանական փոփոխություններ,
  • էնդոմետրիայի ախտաբանություն,
  • գինեկոլոգիական քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
  • արգանդի, ձվարանների, պոլիպների, քաղցկեղային և նախաքաղցկեղային գոյացություններ,
  • ծննդաբերություններից և աբորտներից հետո հնարավոր բարդություններ,
  • ֆոլիկուլոմետրիա (անպտղություն ունեցող պացիենտների մոտ ֆոլիկուլի հասունացման կամ բացակայության հայտնաբերման համար):

ՈՒՁՀ երիկամների և միզուղիների հիվանդությունների դեպքում

Երիկամների և միզուղիների ՈՒՁՀ ցուցումներն են.

  • միզարտադրության խանգարումներ,
  • գոտկատեղի շրջանի ցավեր,
  • մեզի ընդհանուր պարամետրերի փոփոխություններ,
  • մեզի անալիզի պաթոլոգիական փոփոխություններ,
  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • կոպերի և դեմքի պերիֆերիկ այտուցման առկայություն:

Ամորձապարկի և շագանակագեղձի օրգանների ՈՒՁՀ

Ամորձապարկի ՈՒՁՀ ցուցումներն են.

  • ամորձապարկի շրջանում ցավեր, սերմնալարի, ամորձապարկի, հավելաճուկի այտուցում (ցավոտ կամ անցավ),
  • ամորձապարկի օրգանների վնասվածքներ,
  • սերմնալարի ոլորում,
  • սերմնալարի ուռուցք,
  • էրեկտիլ դիսֆունկցիա,
  • անպտղության հետ կապված խնդիրներ,
  • բորբոքային գործընթացներ,
  • կրիպտորխիզմ (ամորձապարկում` ամորձիների բացակայություն),
  • վարիկոցելե,
  • հիդրոցելե,
  • շագանակագեղձի նորագոյացություններ,
  • անպտղություն:
11 սեպտեմբերի 2018