• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք

Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք

«Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ շատ վաղուց գործում է թոքային կամ կրծքային վիրաբուժության ծառայություն, որտեղ, վիրահատություններից զատ, իրականացվում են նաև թոքային ախտահարումների հետ կապված այլ միջոցառումներ ու խորհրդատվություններ: Թեև ծառայությունը նոր է, արդեն կատարվում են թոքային խնդիրների հետ կապված բավականին բարդ վիրահատություններ: Վերջերս իրականացվեց թոքի միջին բլթի լոբէկտոմիայի բավականին լուրջ վիրահատություն:

Այդ առիթով զրուցեցինք «Նաիրի» ԲԿ թոքային վիրաբույժ Արմեն Խանոյանի հետ:

–   Ինչպե՞ս կներկայացնեք իրականացված վիրահատությունը

–   «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 43 տարեկան պացիենտի մոտ նախորդ տարվա դեկտեմբերին կատարվել էր լեղապարկի հեռացում և ապենդէկտոմիա: Նախքան վիրահատությունը ախտորոշման գործընթացում ռենտգեն հետազոտությամբ աջ թոքի միջին բլթում հայտնաբերվում է ախտաբանական փոփոխություն, ինչը դիտվել էր որպես սովորական բորբոքային գործընթաց և ստացել էր հակաբակտերիալ բուժում: Այդ առումով նա առանձնապես գանգատներ չէր նշում. առկա էին միայն թեթև թուլության զգացողություն և թեթև հազ:

Բոլոր դեպքերում, հայտնաբերված ախտաբանության կապակցությամբ մեկ ամիս անց պացիենտի մոտ կատարվեց կրկնակի ՀՏ հետազոտություն. միջին բլթում բորբոքական գործընթացը որևէ փոփոխության չէր ենթարկվել, ավելին, առակ էր բարդացում. միջին բիլթը չէր մասնակցում շնչառական ակտին, իսկ օդակրությունը պրակտիկորեն բացակայում էր` բիլթը գտնվում էր ատելեկտատիկ վիճակում:

Բժշկության մեջ հայտնի է «միջին բլթային համախտանիշ» արտահայտությունը, որի ժամանակ, առաջին հերթին, հենց ուռուցքի մասին է պետք մտածել և պարտադիր հերքել կամ հաստատել ուռուցքային գործընթացի առկայությունը, ինչը ներկայում առավել կարևորված է ուռուցքային հիվանդությունների մեծ տարածվածության պատճառով:

Հիվանդի մոտ իրականացվեց բրոնխոսկոպիա. ախտաբանությունը խորքային տեղակայում ուներ և ուշադիր չլինելու դեպքում հնարավոր էր չնկատել. միջին բլթի սուբսեգմենտար խորքային բրոնխներում փոփոխություն կար:

Բիոփսիայի արդյունքում հյուսվածաբանական հետազոտության պատասխանը հաստատեց սարկոիդոզ ախտորոշումը: Սարկոիդոզն անհայտ պատճառականության հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում թոքերը, կարող է ախտահարել նաև ավշային հանգույցները, մաշկը, աչքերը և այլ օրգաններ և, բարեբախտաբար, դեռևս ուռուցքային գործընթաց չի համարվում:

Հյուսվածաբանական հետազոտությամբ դիֆերենցել սարկոիդոզը տուբերկուլոզից բավականին դժվար է: Դա մեզ հաջողվեց:

Բուժման ռազմավարությունը որոշելիս առաջնորդվեցինք այն փաստով, որ միջին բիլթը պրակտիկորեն չէր շնչում, ենթարկվել էր ֆիբրոզ փոփոխության և կորցրել ֆունկցիան, ինչը հիվանդի համար կյանքի որակի վրա ազդող լուրջ խնդիր էր:

Քննարկումից հետո նպատակահարմար գտանք կատարել միջին լոբեկտոմիա՝ միջին բլթի հեռացում: Դրա իրականացման վերջնական եղանակը որոշվեց հիվանդի հետ զրույցից հետո` պարզելու ռազմավարական մոտեցման երկու տարբերակների առավելությունները և վտանգները: Արդյունքում որոշվեց վիրահատությունն իրականացնել թորակոսկոպիկ մեթոդով, որի առավելությունը նվազ տրավմատիզմն է, լուծվում է կոսմետիկ խնդիրը, հիվանդանոցում անցկացրած օրերի թիվը կրճատվում է մինչև 3-4 օր, հետագայում վերականգնողական գործընթացն անհամեմատ դյուրին է: Միջին լոբէկտոմիան բաց վիրահատության ժամանակ առավել հեշտ իրականալի է, սակայն գործընթացն աշխատատար է:

Բուժանձնակազմի ուժերով, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի աջակցությամբ կատարվեց թորակոսկոպիկ միջին լոբէկտոմիա: Հիվանդը 4-րդ օրը դուրս գրվեց բարձր տրամադրությամբ, ժպիտը դեմքին:

–   Որքա՞ն հաճախ է նման վիրահատություն իրականացվում, ինչո՞ւմ է վիրահատության առանձնահատկությունը:

–   Այս վիրահատությունն իրականացնելու համար պետք է հաշվի առնել բաց և փակ վիրահատությունների ցուցումները, աստիճանաբար առավելությունը տալ թորակոսկոպիկ վիրահատություններին, ինչը թեև ծախսատար է և պահանջում է բարձր տեխնիկական հագեցվածություն, սակայն հիվանդի վիճակը, ռիսկերը, կյանքի որակը և այլ գործոններ ակնհայտ են դարձնում վերջինիս առավելությունները:

Բժշկությունը չպետք է տեղում կանգնի, միշտ պետք է ձգտել առաջ, ձգտել հասնել ավելիին ու ավելիին:

 

7 փետրվարի 2019