• Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
  • Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
  • Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
  • Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
  • Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
  • Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում
    Ակնաբուժական կլինիկա. Կատարակտայի բուժում

Ամետրոպիայի վիրաբուժական բուժումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Ամետրոպիայի վիրաբուժական բուժումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Ամետրոպիան հունարեն նշանակում է անհամաչափ (ametros): Այս պաթոլոգիան տեսողության օրգանի բեկող ուժերի անհամապատասխանությունն է աչքի օպտիկական առանցքի երկարությանը:

Ներկայում այս հասկացությամբ կարելի է սահմանել օրգանի բեկունության (ռեֆրակցիոն) գործառույթի բազմաթիվ շեղումները՝ կարճատեսությունը, հեռատեսությունը եւ աստիգմատիզմը: Ամետրոպիա առաջանալու դեպքում մոտ կամ հեռու տեսողության սրությունը նվազում է՝ կախված բեկունության խախտման ձեւից:

Ամետրոպիան շտկելու ո՞ր մեթոդն է նախընտրելի՝ ակնո՞ց, կոնտակտային ոսպնյակնե՞ր, թե՞ վիրաբուժական շտկում:

Միանգամայն սխալ է այս մեթոդները միմյանց հակադրելը, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումները: Ամեն ինչ կախված է աչքերի մանրակրկիտ ախտորոշիչ հետազոտության արդյունքներից, ամետրոպիայի աստիճանից, այդ տվյալների կայունությունից, ուղեկցող աչքի պաթոլոգիաների, քրոնիկական հիվանդությունների առկայությունից, մարդու տարիքից, նրա մասնագիտությունից եւ այն պահանջներից, որոնք մարդն իր տեսողությանը ներկայացնում է:

Կատարյալ է, երբ կլինիկան տնօրինում է հնարավորությունների ամբողջ համալիրը.

  •             ախտորոշման եւ չափող սարքեր;
  •             ցանկացած բարդության ակնոցի արտադրություն՝ օպտիկայի որակը բարելավող ցանկացած ժամանակակից ծածկույթով;
  •             լազերային շտկման վիրահատարան;
  •             լազերային վիրահատարան (ցուցումների դեպքում) ցանցաթաղանթի լազերային կոագուլյացիա կատարելու եւ ցանցաթաղանթի շերտազատման առաջացման հավանականությունը նվազեցնելու համար;
  •             վիրաբուժական վիրահատարան ակնաբյուրեղի փոխարինում կատարելու համար;
  •            տեսողության մարզման հատուկ մեթոդների կաբինետ:

Սա թույլ է տալիս կոնկրետ հիվանդի համար ընտրել եւ անցկացնել միայն նրան ցուցված շտկման մեթոդը՝ հաշվի առնելով նրա անհատական բոլոր առանձնահատկությունները:


«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում բացի ակնոցով շտկումից, ամետրոպիայի շտկում է կատարվում լազերային վիրաբուժության միջոցով: Կլինիկայում բեկունության վիրահատությունները կատարվում են առաջավոր, մեր տարածաշրջանում միակ ԱԼԿՕՆ ընկերության հինգերորդ սերնդի լազերով: Կենտրոնի վիրաբույժները որակավորում են ստացել ԱՄՆ, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի առաջավոր կլինիկաներում:

Կլինիկայում կատարվում են երկու տեսայի լազերային վիրահատություններ՝ Ֆոտոռեֆրակտորային կերատէկտոմիա (ՖՌԿ) եւ ԼԱՍԻԿ:

ՖՌԿ - Ֆոտոռեֆրակտորային կերատէկտոմիան (PRK) եղջերաթաղանթի մակերեւութային շերտերի վրա էքսիմեր լազերով անկոնտակտ ազդեցությունն է՝ առանց ներգործելու աչքի մյուս կառույցների վրա: Այս ընթացքում լազերը, սքանավորման ռեժիմում աշխատելով, նրա մակերեւույթը «հարթեցնում» եւ «մոդելավորում» է: Լազերի գործողությունները կառավարվում են համակարգչային ծրագրով, որը լիովին բացառում է վիրահատության ընթացքում որեւէ սխալը: Գործնականում այն նույնիսկ չի կարելի սովորական ընկալմամբ վիրահատություն անվանել, քանի որ ակնավիրաբույժը ուղղակիորեն չի աշխատում աչքի հյուսվածքների հետ:

Տեսողության լազերային շտկման ԼԱՍԻԿ մեթոդը ստեղծվել է 1989 թվականին: Այսօր այն ամբողջ աշխարհում առավել տարածված մեթոդն է համարվում: ԼԱՍԻԿ մեթոդով են աշխատում 45 երկրների բժշկական կենտրոններում եւ կլինիկաներում: Վերջին 10 տարիներին ամբողջ աշխարհում կատարվել է ավելի քան 15 մլն շտկում:

ԼԱՍԻԿ-ը միկրովիրաբուժական ներգործության եւ էքսիմեր լազերային տեխնոլոգիայի համադրությունն է: Լազերային շտկման ընթացքում հատուկ սարք՝ միկրոկերատոմ է օգտագործվում, որը նախապես եղջերաթաղանթի հյուսվածքից կտոր է ստեղծում, որը ծալվում է, իսկ լազերային ազդեցությունն իրականացվում է արդեն եղջերաթաղանթի ներքին շերտերում: Լազերային շտկումից հետո տեսողությունը լավանում է, քանի որ լազերը եղջերաթաղանթի՝ մեր աչքի «բնական ոսպնյակի» նոր ձեւ է ստեղծում, որի հետեւանքով այն սկսում է լուսային ալիքներն այլ կերպ բեկել, դրանք ֆոկուսավորվում են ցանցաթաղանթի վրա, եւ պատկերը հստակ է դառնում:

Ի տարբերություն ՖՌԿ մեթոդի, ԼԱՍԻԿ մեթոդով էքսիմեր լազերային շտկման ժամանակ եղջերաթաղանթի վերին շերտերին չեն դիպչում, իսկ օպտիկապես աղավաղված հատվածների լազերի ճառագայթով գոլորշիացումը տեղի է ունենում եղջերաթաղանթային հյուսվածքների միջին շերտերում: Նման ներգործության հետեւանքով եղջերաթաղանթի ձեւը ձեռք է բերում օպտիկական պարամետրեր, որոնք յուրաքանչյուր հիվանդի համար անհատական են:

Խորհրդատվության եւ ընդունելության համար գրանցվելու համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 091990091, 091597790, 091 432398:

Դիտեք մեր youtube-ի ալիքով:

20 մարտի 2017