• Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ

Ե՞րբ են ցուցված այս վիրահատությունները: Բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առաջացում են ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի զգալի խանգարումներ:

Ի՞նչ ֆիքսացիոն համակարգեր ենք օգտագործում: Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել DePuy Spine ընկերության իմպլանտները՝ որպես վստահելի և որակյալ: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ վիրահատությունները և դրանց հեռակա արդյունքները: Այս իմպլանտների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս պատրաստված են տիտանե հատուկ խառնուրդից (Ti-6AI-4V) և դրա շնորհիվ կարող են տեղադրված մնալ օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այս տիպի բարձրակարգ իմպլանտների տեղադրման համար նախատեսված հատուկ գործիքների հավաք ՀՀ-ի քաղաքացիական բուժհիմնարկներից առկա է միայն Նաիրի բժշկական կենտրոնում, ուստիև այս վիրահատությունները համարվում են բացառիկ և կատարվում են միայն մեր հիվանդանոցում:

ՈՂԱՆԱՇԱՐԻ ՊԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարանոցային հատվածի առաջնային ֆիքսացիան կատարվում է այս հատվածի միջողային աճառների ճողվածքների բաց եղանակով հեռացման դեպքում, կամ վնասվածքների ժամանակ: Վիրահատության ժամանակ երկու ողի մարմինները ֆիքսվում են տիտանե թիթեղով, ինչպես պատկերված է նկարում:

Պարանոցային հետին ֆիքսացիան կատարվում է վնասվածքների, ուռուցքների դեպքում կամ էլ կապանահոդային հյուսվածքի գերաճի հետևանքով առաջացած ողնուղեղի կոմպրեսիայի և միելոպաթիայի կապակցությամբ կատարված լամինէկտոմիայից հետո: Ահա այպիսի տեսք ունի կռանիոցերվիկալ ֆիքսացիան, որը համարվում է պարանոցային հետին ֆիքսացիայի տեսակներից մեկը:

Ողնաշարի գոտկային և կրծքային հատվածների ախտահարումների ժամանակ կատարվում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիա. Վիրահատությունը ցուցված է մի քանի մակարդակի ճողվածքների առկայության դեպքում, ողնաշարային խողովակի ստենոզի դեպքում բաց եղանակով կատարված վիրահատությունների ժամանակ:

 Տրանսպեդիկուլյար ֆիքսացիոն վիրահատությունները ցուցված են նաև հիվանդներին, որոնց մոտ կա միջողային աճառի ճողվածքի կրկնման հակում: Այն ցուցված է նաև ողերի մարմնինների վնասման՝ տրավմաների դեպքում կամ ուռուցքային ախտահարման ժամանակ: Բարձր արդյունավետությամբ տրանսպեդիկուլյար ֆիքսացիան կատարվում է սպոնդիլոլիսթեզների ժամանակ: Ահա այսպիսի տեսք ունի ողնաշարի գոտկասրբանային հատվածի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան:

Որոշ բարդացած դեպքերում մենք համադրում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիան վերտեպրոպլաստիկայի հետ:

30 հունվարի 2019