• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Նոյեմբերի 20-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 20-ը  Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Առաջին անգամ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի համաշխարհային օրն օրացույցում հայտնվել է 2002թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԹՔՕՀ գլոբալ նախաձեռնության (GOLD) համատեղ ջանքերի շնորհիվ:  Ամեն տարի աշխարհի ավելի քան 50 երկրներում կազմակերպիչներն իրականացնում են միջոցառումներ ՝ այդ օրը դարձնելով ԹՔՕՀ իրազեկման և կրթության ամենակարևոր օր, որն այս տարի ունի իր յուրօրինակ կարգախոսը՝ «Բոլորս միասին վերջ տանք ԹՔՕՀ-ին» (All together to end of COPD):

ԹՔՕՀ-ը  թոքերի քրոնիկ բորբոքային պրոգրեսիվող հիվանդություն  է, որը առաջացնում է օդի հոսքի կայուն խանգարում, ինչը, սակայն, հնարավոր է կանխարգելել:

«Նաիրի» ԲԿ  թոքաբան Իրինա Խաչատրյանը ներկայացնում է, որ հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են` ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները: Մտահոգիչ է, որ Հայաստանի չափահաս տղամարդկանց կեսից քիչ ավելին ծխող է:

ԱՀԿ տվյալներով աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1% և մահացությամբ 4-րդն է: ԱՀԿ կանխատեսումներով 2030թ. ԹՔՕՀ-ն աշխարհում մահվան պատճառների շարքում կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը:

Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 6.2%։ Բանն այն է, որ հիվանդությունը  սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։

Ինչպե՞ս կանխարգելել ԹՔՕՀ-ը:

  • հրաժարվել ծխելուց,
  • խուսափել ծխախոտի երկրորդային ծխից,
  • շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում,
  • խուսափել հաճախակի շնչառական վարակներից,
  • խուսափել օդում  քիմիական ցնդող նյութերից և արդյունաբերական փոշուց,
  • օգտագործել առողջ սնունդ և ստեղծել կենցաղային բարենպաստ պայմաններ։

Հարկ է դիմել բժշկի/թոքաբանի հետևյալ գանգատների դեպքում.

  • երկարատև՝ 2 ամիս և ավելի տևող հազ,
  • առատ, կպչուն լորձային խորխ,
  • հևոց, դժվարաշնչություն,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության հարկադրական սահմանափակում,
  • լսելի խզզոցներ` շնչառության ժամանակ։

Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,  անհրաժեշտ է. 

  • բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն,
  • սբպիրոմետրիա. շնչառության ֆունկցիոնալ թեստ,
  • նշանակված դեղերի կանոնավոր ընդունում,
  • ծխախոտից հրաժարում,
  • առողջ կենսակերպ՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։

Նաիրի ԲԿ թոքային ծառայությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտության միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդության ախտորոշումը, բուժումը և վարումն  իրականացվում է աշխարհի առաջատար փորձի կիրառումով։ Հարկ է նշել, որ վերջերս Եվրոպական ռեսպիրատոր միությունում ներկայացվեց ԹՔՕՀ բուժմանը վերաբերվող  ավելի քան 2,5 տարի տևած հետազոտության հայաստանյան արդյունքները, որոնք բարձր գնահատականի արժանացան հանձնաժողովի կողմից ու նոր հորիզոնների և համագործակցությունների սկիզբ կդառնան:

 

 

19 նոյեմբերի 2019