• Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
  • Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք

Արագ և հուսալի ախտորոշում. SIEMENS ACUSON P500

Արագ և հուսալի ախտորոշում. SIEMENS  ACUSON  P500

Շարունակելով նորարական տեխնոլոգիաների ներդրման ռազմավարությունը՝ Նաիրի ԲԿ-ի  անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքը ձեռք բերեց նոր շարժողական  ուլտրաձայնային համակարգ SIEMENS ACUSON P500: Այն ապահովում է արագ և հուսալի ախտորոշում փորձված վիզուալիզացման տեխնոլոգիայի հաշվին, ինչն այն դարձնում է իդեալական հետազոտման գործիք անհետաձգելի օգնության և ընդհանուր վիզուալիզացման ժամանակ:

Երբ ամեն մի վայրկյանը հաշվի է, պատկերի  բարձր հստակությունը տնտեսում է թանկարժեք ժամանակը: Այդ պատճառով  Siemens Acuson P500 –ի Frosk տարբերակը հագեցած է Dynamic Persistence և Auto Flash Artifact Suppression նոր առաջատար տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են հիանալի կոնտրաստ և պատկերի հստակ ֆոկուսավորում, անկախ հիվանդի կազմվածքից և ցուցիչի տեղաշարժման բնույթից:  Շարժումները վերահսկող երկու տեխնոլոգիաները, որոնք հատուկ մշակված էին տվյալ պլատֆորմի համար, ապահովում են պատկերի անգերազանցելի որակ և շահագործման հարմարավետություն: Այն ճնշում է աղմուկը և բարձրացնում գունային զգայունությունը  ավելի հստակ պատկերներ ստանալու համար, ինչը համապատասխանում է պատկերների ընդհանուր պակերաորման պահանջներին  և թույլ է տալիս կիրառել սարքը բժշկական օգնություն ցուցաբերման վայրում: Սարքավորումը կարող է օգտագործվել ամենատարբեր կլինիկական պայմաններում՝ օգնելով բժիշկներին օպերատիվ որոշումներ ընդունել նույնիսկ բարդ իրավիճակներում:

Բացի շտապ օգնության և անհետաձգելի բժշկական  միջամտություններից, նոր  ՈւՁՀ-ի սարքը կարող է կիրառվել ընդհանուր վիզուալիզացման համար, այդ թվում որովայնային հետազոտությունների, մակերեսային տեղակայված մանր օրգանների, երիկամների, փոքր կոնքի օրգանների, անոթների, սրտի ֆունկցիայի բազային գնահատման, ինչպես նաև երկչափ վիզուալիզացման համար մանկաբարձության մեջ  և գինեկոլոգիայում: 

8 փետրվարի 2017