• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ

«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ

«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ժամանակակից բարդ միջամտություններ: Վերջին տարիներին այստեղ իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ:

Այս առիթով զրուցեցինք «Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյանի հետ

- Հայաստանում առաջնային քաղցկեղ հայտնաբերվում է բավականին հաճախ:  Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է: Հետևաբար, դա լուրջ խնդիր է և՛ բժշկական, և՛ բարոյահոգեբանական, և՛ սոցիալական տեսանկյունից: Երբեմն երիտասարդ կինը ստիպված դիմում է կրծքագեղձի վիրահատությամբ` հեռացման, ինչը նրա համար մեծ խնդիր է: Ուստի ցանկալի է կրծքագեղձն առավելագույնս պահպանել:

Այդ պատճառով «Նաիրի» բժշկական կենտրոնում մենք՝ պլաստիկ վիրաբույժներս, շատ ակտիվ համագործակցում ենք ուռուցքաբանների հետ: Մեզ մոտ իրականացվում է թիմային բարձրակարգ աշխատանք: Փորձում ենք երկու ծառայության համատեղման արդյունքում (քաղցկեղի հեռացում և կրծքագեղձի պլաստիկա), մեկ վիրահատության շրջանակում, բուժել կնոջը և, միաժամանակ, պահպանել էսթետիկ տեսքը: Այդպիսով, կարողանում ենք կանանց ազատել հետագայում բավականին բարդ խնդիրներից և՛ ֆիզիկական, և՛ բարոյահոգեբանական:

Վիրահատական միջամտությունից հետո կազմակերպվում է նաև հիվանդի քիմիաթերապիան:

Ներկայում մեր ուռուցքաբանները քաղցկեղի վիրահատության ժամանակ կարողանում են առավելագույն կետային աշխատանք կատարել, այսինքն, մեծավ մասամբ, ստիպված չեն լինում հեռացնել ամբողջ կուրծքը:

Վաղ ախտորոշման դեպքում հաջողվում է պահպանել կրծքագեղձի մեծ մասը և, հետևաբար, նաև էսթետիկ կողմը: Նույնիսկ այն դեպքերում, երբ կրծքագեղձը, փաստացի, անհնար է պահպանել և այն վերականգնելու խնդիր է առաջանում, միջամտությունն իրականացվում է նույն վիրահատության շրջանակում: Դա շատ կարևոր է, քանի որ կրծքի վերականգնման համար լրացուցիչ վիրահատություն չի կատարվում:

Նման համատեղ վիրահատությունը հրաշք կարելի է համարել: Նախկինում կինը ո՛չ միայն զրկվում էր կրծքագեղձից, այլ կրծքագեղձի տեղում մնում էր մեծ սպի, որը հոգեբանականից խնդիրներց զատ, առաջ էր բերում նաև վերին վերջույթի ֆունկցիոնալ լուրջ խնդիրներ:

Մոսկվայում հերթական վերապատրաստման, փորձի փոխանակման ժամանակ շփվեցինք արտերկրի բազմաթիվ հեղինակավոր մասնագետների հետ, որոնց կողմից մեր վարման նոր մոտեցումերը (կրծքագեղձը հեռացնելիս` միաժամանակ նաև վերականգնել այն) հավանության արժանացան: Ամբողջ աշխարհն արդեն առաջնորդվում է այս տարբերակով:

Մեր կլինիկան այս համատեղ վիրահատության իրականացման 15 տարվա փորձ ունի, ինչը հնարավորություն է ընձեռել նաև բժշկական արդյունաբերությունը. մեզ հասանելի են դարձել կրծքագեղձի իմպլանտները:

Քանի որ գործող ուղեցույցների համաձայն անպայման կատարվում է մամոգրաֆիկ հետազոտություն, քիչ չեն դեպքերը, երբ դիմում են պլաստիկ միջամտության համար, բայց հայտնաբերվում է նորագոյացություն: Բարեբախտաբար, նման դեպքերում, մեծավ մասամբ, ուռուցքները բարորակ են, և պլաստիկայի ժամանակ, նախ, գոյացությունն է հեռացվում` հետագայում բարդություններից խուսափելու համար:

Մեր կլինիկայում իրականացվում են նաև կրծքագեղձի բոլոր տեսակի պլաստիկ վիրահատությունները: Իհարկե, ցանկալի է, որ պացիենտը մեզ դիմի զուտ էսթետիկ ծառայություն ստանալու համար՝ կրծքի չափի մեծացում կամ փոքրացում, կախված կրծքերի բարձրացում և այլն, այլ ոչ ուռուցքային հիվանդության ախտորոշմամբ:

18 հուլիսի 2019