• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ

«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ

Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO)  վարչության անդամ,  «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար, դոցենտ, Արտեմ Ստեփանյանը:

- Ինչպե՞ս է կազմակերպվում պացիենտի հետ աշխատանքը:

- Բուժման են դիմում այն պացիենտները, որոնք ունեն արգանդի, արգանդի վզիկի, արտաքին սեռական օրգանների, ձվարանների ու կրծքագեղձի քաղցկեղ: Առաջին հերթին ուսումնասիրվում են նախկինում իրականացված հետազոտությունները, հաջորդիվ` համապատասխան այլ, առանձնահատուկ հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման համար: Իրականացվում են. օնկոմարկերների հետազոտություն, բիոպսիա, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), սցինտիգրաֆիա, էկսպերտ ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ): Այսինքն, իրականացվում են հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են` ճշտելու ուռուցքի չարորակ բնույթը, ճշտելու տարածվածության աստիճանը եւ մոլեկուլյար տիպը: Հարկ է նշել, որ հետազոտությունները կատարվում են փորձագիտական մակարդակով, այսինքն մասնագետները հատուկ վերապատրաստվել են արտերկրում հենց օնկոգինեկոլոգիական հիվանդների հետ աշխատելիու համար։

-  Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:

- «Նաիրի» ԲԿ-ն բացառիկ է նրանով, որ գերհագեցած է ժամանակակից սարքերով, ինչը բժշկության ամենաբարդ ոլորտի` ուռուցքաբանության կարևոր պայմաններից է: Վիրահատարանները հագեցած են էնդոսկոպիկ, լապարոկսոպ, հիստերոսկոպ սարքերով, գերձայնային վիրահատական դանակներով, նորագույն էլեկտրավիրաբուժական գեներատորներով, ինչը թույլ է տալիս անգամ ամենաբարդ վիրահատությունները կատարել նվազագույն բարդություններով և գրեթե առանց արյան կորստի:

- Նորարական ի՞նչ տեխնոլոգիաներ և մեթոդներ են կիրառվում ծառայությունում:

- Շատ դեպքերում չարորակ ուռուցքները վիրահատում ենք լապարոսկոպիկ եղանակով, ինչն ուռուցքաբանության ոլորտում նորարարություն է: Հիվանդներն, ովքեր վիրահատությունից հետո պետք է անցնեն քիմիաթերապիա, լապարոսկոպիկ վիրահատությունից հետո շատ ավելի վաղ կարող են սկսել, ինչը, բնականաբար, ապահովում է բուժման առավել արդյունավետ արդյունքներ:

- Ինչո՞վ է առանձնանում ծառայությունը:

- Մեր գրանցած արդյունքներով չենք զիջում եվրոպական լավագույն կլինիկաներին: Օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղը կամ արգանդի քաղցկեղների բուժումը իրականացվում է ոչ որպես դասական ուռուցքաբանական վիրահատություն, այլ` էմբրիոլոգիական անատոմիայի վրա հիմնված: Դա դասական ընդունված վիրահատությունից տարբերվում է նրանով, որ առավել արմատական է և տեխնիկապես բարդ է, սակայն, հիվանդի ապրելիության առումով, այսինքն ուռուցքից բուժվելու շանսերը ստանդարտ մոտեցումից մոտավորապես 20%-ով ավել է:

Խոսենք ձվարանի քաղցկեղի վիրահատության մասին: Մեր կլինիկայում կատարվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ, որի ժամանակ որովայնն ամբողջ երկայնքով բացվում է՝ ստոծանուց մինչեւ կոնք, եւ ուռուցքի բոլոր մետաստազները հեռացվում են: Այդ վիրահատությունը կարող է տեւել 6-12 ժամ: Համեմատության համար նշեմ, որ այն դեպքում, երբ  պարզապես ուռուցքն է հեռացվում, հիվանդը մեկ տարվա մեջ մահանում է, իսկ ցիտոռեդուկիվ վիրահատությունը տալիս է հնարավորություն, որ պրակտիկորեն չբուժվող մարդը, քիմիաթերապիան ավարտելուց հետո, ապրի շատ ավելի երկար: Տվյալ վիրահատությունն իրականացվում է միայն մեր կենտրոնում: Այսինքն, որակյալ բուժում ստանալու համար այսուհետ պարտադիր չէ լքել երկրի սահմանները:

- Տարեկան կտրվածքով քաղցկեղով հիվանդ որքա՞ն կին է դիմում:

- Ես մեկ օրվա մեջ 1-3 վիրահատություն եմ կատարում: Այն տարածված թեզը, թե Հայաստանը քաղցկեղ հիվանդությամբ առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում՝ սխալ է, պարզապես մեզ մոտ վիրահատությունների մեծ քանակը պայմանավորված է կատարված աշխատանքի ու որակի հետ:

- Ինպե՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը ծառայությունում:

- Ուռուցքաբանական հիվանդի վարման  գործընթացին մասնակցություն են ունենում հյուսվածքաբանը, կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետը, մագնետիկ ռեզոնանս տոմոգրաֆիայի մասնագետը եւ բազում այլ մասնդանագետներ, սա՝ հետազոտական փուլում, իսկ բուժման փուլում  մասնակցում են՝ վիրաբույժ, քիմիաթերապեւտ, ճառագայթային բժիշկ:

 

Շատ կարեւոր է, որ պացիենտը մի բժշկի մոտից մյուսի մոտ չգնա, քանի որ ընթացքում տեղի է ունենում ինֆորմացիայի կորուստ: Այսօր զարգացած աշխարհում ընդունված է մուլտիդիսցիպլինար մոտեցումը, այսինքն մասնագետներ են հիվանդի շուրջ հավաքվում: Սա ճիշտ մոտեցում է, քանի որ ցանկացած ուռուցքի վերաբերյալ այնքան տեղեկություն կա, որ մի մասնագետ պարզապես ի վիճակի չէ այդքանը մտապահել: Իսկ երբ թիմը միասին է աշխատում, արդյունավետությունը 30%-ով աճում է, նկատենք, որ դա մեծ թիվ է: Կարեւոր է, որ բոլոր հետազոտություններն անցնում են թիմով եւ  մասնագետները տալիս են իրենց հարցերը, կատարում դիտարկումներ, բժիշկները կայացնում են որոշումներ:

 

Հարկ եմ համարում ընդգծել,  որ մեզ մոտ աշխատում են միայն Եվրոպայում վերապատրաստված բժիշկներ, եթե բժիշկը չունի Եվրոպայում կամ ԱՄՆ-ում վերապատրաստումներ կամ չի տիրապետում անգլերեն լեզվին նա պարզապես չի կարող մեզ հետ աշխատել:

 

8 նոյեմբերի 2019