• Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն
  • Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն

«Նաիրի» ԲԿ-ում արդեն հարյուրից ավելի գլխուղեղի վիրահատություններ են կատարվել StealthStation նեյրոնավիգացիայի կիրառմամբ

«Նաիրի»  ԲԿ-ում արդեն հարյուրից ավելի գլխուղեղի վիրահատություններ են կատարվել StealthStation նեյրոնավիգացիայի կիրառմամբ

Այդ մասին մեզ հետ զրույցում պատմել է նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանը։

Ըստ նրա՝ բաժանմունքի ստեղծման օրվանից առաջնային խնդիր է համարվել հագեցնել այն ժամանակակից անհրաժեշտ սարքերով և կատարել վիրահատություններ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջի արտերկրի հնարավորություններին:

«Ուղղորդվելով այս կարգախոսով` մենք ձեռք ենք բերել տասնյակ նորագույն սարքեր, որոնք օգտագործում ենք վիրահատությունների ժամանակ: ՀՀ տարածքում միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում է առկա StealthStation (Medtronic, USA) նորարարական համակարգը, որը թույլ է տալիս վիրահատության ժամանակ հստակ որոշել գլխուղեղի ուռուցքի տեղակայումն ու դեպի այն` կարճ և անվտանգ ճանապարհը: Վիրահատության ժամանակ, օգտագործելով այս համակարգչային սարքը, ի սկզբանե ապահովվում է անվտանգ վիրահատություն և բարձր արդյունավետություն` բացառելով մարդկային գործոնը», - ասել է նյարդավիրաբույժը:

Ա. Հակոբյանի փոխանցմամբ՝ նյարդավիրաբուժական ծառայությունը հագեցված է նաև նմանօրինակը չունեցող ստերեոտակտիկ համակարգով CRW Radionics (USA), ինչը հնարավոր է դարձնում կատարել գլխուղեղի խորանիստ ուռուցքների բիոպսիա և աբլացիա (գլխուղեղի փոքր նորագոյացությունների` այրում, առանց բաց վիրահատության անհրաժեշտության): Ծառայության շրջանակում կատարվելու են նաև վիրահատություններ Պարկինսոնի հիվանդության կապակցությամբ»:

«Կատարված են հարյուրից ավելի վիրահատություններ, որոնց արդյունավետությունը պայմանավորված է առկա սարքերի ներվիրահատական կիրառմամբ: Այս սարքերի և մասնագիտական մեծ փորձի առկայությունը հնարավորություն է տալիս գլխուղեղի նորագոյացություններով հիվանդների բուժումը «Նաիրի» բժշկական կենտրոնում համարել առավել անվտանգ և արդյունավետ»:

 

 

2 օգոստոսի 2019