• Քիմիաթերապիա
    Քիմիաթերապիա
  • Քիմիաթերապիա
    Քիմիաթերապիա
  • Քիմիաթերապիա
    Քիմիաթերապիա
  • Քիմիաթերապիա
    Քիմիաթերապիա

Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. Լևոն Բադալյան

Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. Լևոն Բադալյան

Չարորակ ուռուցքաների բուժման մեջ կարևորագույն տեղ է գրավում քիմիաթերապիան: Բուժման այս եղանակը հայտնի է բոլորին իր արտահայտված կողմնակի երևույթներով, որոնցից թերևս ամենատհաճը դա մազաթափությունն է: Բուժման արդյունավետության հարցում բացի ճիշտ սխեմայի և դեղորայքի ընտրությունից շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը:

Որքան հիվանդը դրական է տրամադրված բուժմանը, այնքան լավ է վերջինս ընթանում և համապատասխանաբար արդյունավետ է լինում, այդ է պատճառը, որ «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում մեծ ուշադրություն ենք դարձնում բուժման կողմանկի երևույթների դեմ պայքարին, մասանվորապես՝ մազաթափության խնդրին:

 

Մազաթափության կանխման դեմ բազմաթիվ միջոցներ են փորձարկվել ամբողջ աշխարհում, որոնցից ամենաժամանակակիցը և արդյունավետը դա PAXMAN սարքն է, որն այսուհետ կիրառվում է նաև «Նաիրի» ԲԿ-ում: Սարքն իրենից ներկայացնում է հատուկ սառեցվող գլխարկ, որը պացիենտը կրում է քիմիաթերապիայի ընթացքում մի քանի ժամ տևողությամբ, այն սառեցնում է գլխամաշկը` թույլ չտալով մազաթափության գործընթացը: Սարքի արդյունավետությունը կախված է բուժման սխեմայից, ինչպես նաև հիվանդի մազի որակից, շատ պացիենտների մոտ հնարավոր է լինում պահպանել մազերը: Սարքի կիրառումը անվնաս է, այն հաջողությամբ կիրառվում է արևմտյան բազմաթիվ առաջատար կենտրոններում:

Այսուհետ մեր հիվանդները, հատկապես կանայք, հնարավորություն կունենան ընդունելու քիմիաթերապիա չվախենալով իրենց մազերի համար:

Լևոն Բադալյան,
«Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ,  ուռուցքաբան, բ.գ.թ.

 

21 օգոստոսի 2019