• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ինչու՞ ենք ուշաթափվում

Ինչու՞ ենք ուշաթափվում

Ուշագնացություն կամ գիտականորեն` սինկոպե, ասելով հասկանում ենք գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստը, որը մի քանի րոպեից ավելի չի տևում, հաճախ տևում է վայրկյաններ։

Ուշագնացությունը տեղի է ունենում ուղեղի արյունամատակարարման անբավարարության հետևանքով։ Հիմնականում այն արյան ճնշման անկման հետևանք է։

Սովորաբար մենք զգում ենք ուշագնացության վտանգը։ Ուշագնացությանը նախորդում են հետևյալ նշանները.

  • շշմածություն,
  • կտրուկ գունատության առաջացում,
  • ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ոտքերի թուլություն,
  • աչքերի առաջ սևանում է, ականջներում աղմուկի առաջացում,
  • արտահայտված քրտնարտադրություն։

Ուշագնացության զարգացման մեխանիզմները

Նեյրոմեդիատորային ուշագնացությունն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի խանգարման հետևանքով։ Տարբեր պատճառներով փոխվում է անոթների տոնուսը, դանդաղում սրտի ռիթմը, իջնում է ճնշումը։ Որպես հետևանք, տեղի է ունենում ուղեղի անբավարար արյունամատակարարում: Ուշագնացությունները հաճախ ունեն նեյրոմեդիատորային բնույթ (շոգ, տոթ, սթրես, վախ և այլն)։

Առիթմոգեն ուշագնացությունն առաջանում է սրտի ռիթմի կտրուկ խանգարումների դեպքում։ Այդպիսի ուշագնացությունը բնորոշ է սրտային հիվանդություններին։

Օրթոստատիկ ուշագնացությունն առաջանում է պառկած դիրքից կտրուկ կանգնելիս։ Անոթները չեն հասցնում արձագանքել մարմնի նոր դիրքին, և տեղի է ունենում գլխից արյան արտահոսք։

Ցերեբրովասկուլյար ուշագնացությունը պայմանավորված է ուղեղի անոթների ախտաբանության հետևանքով` ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։

Ուշագնացության և գիտակցության կորստի պատճառները

Պատճառները տարբեր են՝ ամենասովորականից (անբարենպաստ պայմաններ` իրավիճակային) մինչև լուրջ հիվանդություններ, որոնք անհետաձգելի բուժում են պահանջում։

Իրավիճակային ուշագնացություններ.

  • տոթը, շոգը, ջերմային հարվածը` ուշագնացության ամենահաճախ հանդիպող պատճառներն են, հատկապես հիպոտոնիայով՝ ցածր զարկերակային ճնշմամբ, մարդկանց համար,
  • քաղցը, ծարավը, որոնց առաջացմանը կարող են նպաստել նաև արտահայտված ջրազրկումը (փսխում, լուծ, առատ քրտնարտադրություն),
  • չափազանց ձիգ, ճնշող, կոշտ սեղմիրանով հագուստը, որոնք անցյալում կանանց մոտ տարածված ուշագնացությունների պատճառ էին,
  • հոգեհուզական ուժեղ ցնցումները՝ տհաճ լուր, վախ, խուճապ,
  • գերլարվածությունը՝ մտավոր և ֆիզիկական,
  • երկարատև նույն դիրքում մնալուց հետո դիրքի կտրուկ փոփոխությունը (մահճակալի, աթոռի վրայից վեր կենալիս),
  • ուժեղ ցավը։

Երբեմն ուշագնացություններ լինում են հղիների մոտ, ինչը հաճախ լինում է ճնշման անկման պատճառով։ Դրանից զատ, արյունամատակարարումը խանգարվում է արյունատար անոթների վրա արգանդի ճնշման հետևանքով։

Ուշագնացություն կարող են առաջացնել.

  • սակավարյունությունը` արյունահոսության ժամանակ տեղի ունեցած արյան մեծ կորստի հետևանքով,
  • թերճնշումը. ցածր զարկերակային ճնշմամբ մարդիկ երբեմն ունենում են ուշագնացություններ,
  • վեգետաանոթային դիստոնիան, ինչն ախտաբանական վիճակ է, բնութագրվում է վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, որը պատասխանատու է անոթների և օրգանների ներդաշնակ աշխատանքի համար (վեգետաանոթային դիստոնիայով հաճախ տառապում են դեռահասները),
  • խուճապային գրոհներ,
  • արյան մեջ գլյուկոզայի իջեցում (հիպոգլիկեմիա), ինչը լինում է ո՛չ միայն շաքարային դիաբետով հիվանդների մոտ, այլ նաև լարված ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, ալկոհոլային հարբեցողության, երկարատև քաղցի ժամանակ։

Ուշագնացությունները կարող են վտանգավոր լինել, երբ հիվանդությունների ախտանիշ են.

  • անոթային հիվանդություններ և ախտաբանություններ՝ անոթների ստենոզ (նեղացում), աթերոսկլերոզ, պարանոցային օստեոխոնդրոզ,
  • սրտային ախտաբանություններ՝ սրտային անբավարարություն, առիթմիա, բրադիկարդիա, կարդիոմիոպաթիա,
  • էնդոկրին խանգարումներ,
  • ուղեղի ուռուցք, գանգուղեղային վնասվածք,
  • նյարդային վարակներ։

Ինչպե՞ս ազատվել ուշագնացություններից

Այսպես կոչված իրավիճակային ուշագնացություններն առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Պարզապես պետք է ձգտել չհայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ կա ուշագնացության ռիսկ, հատկապես, եթե մարդը տարեց է կամ հիպոտոնիկ հիվանդություն ունի։ Հնարավորին պետք է խուսափել արևի տակ երկար մնալուց, տոթ տարածքներից, ուղևորներով լեցուն տրանսպորտից, մահճակալից կամ աթոռից կտրուկ չկանգնել, խուսափել երկարատև քաղցած մնալուց և այլն։

Հղիության ժամանակ առաջացած ուշագնացությունների դեպքում հարկ է չանհանգստանալ, սակայն բժշկին, ամեն դեպքում, պետք է տեղյակ պահել, հատկապես, եթե այն հաճախանում է։
Զարկերակային թերճնշման և վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ ուշագնացությունները բավականին հաճախ հանդիպող երևույթ են, սակայն կյանքին վտանգ չեն սպառնում։ Այդպիսի ուշագնացությունները կարելի է կանխել անոթների մարզման միջոցով։ Այդ նպատակով հարմար կլինեն բուժական մարմնամարզությունը, ջրային միջոցառումները (ջրցողումը, կոնտրաստ ցնցուղը), յոգան և այլն:

Պարանոցային հատվածի օստեոխոնդրոզը, բացի ուշագնացություններից, բնութագրվում է գլխացավերով, ձեռքերի և ոտքերի թմրածությամբ, ձեռքերում, պարանոցում, ուսերում` ցավային զգացողություններով։ Այս հիվանդությունը տհաճ է և հյուծող։ Անկասկած պետք է դիմել բժշկի, հետազոտվել և բուժվել։

Ե՞րբ է ուշաթափությունն, իսկապես, վտանգավոր

Անհանգստության և բժշկին դիմելու առիթ է սրտային (առիթմոգեն) ուշագնացությունը, որն առաջանում է սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Ի տարբերություն այլ ձևերի, առիթմոգեն ուշագնացությունն առաջանում է անկախ անբարենպաստ պայմանների առկայությունից։ Այս դեպքում հիվանդը կարող է լինել ցանկացած դիրքում, նույնիսկ` պառկած։

Երբեմն ուշագնացությունից առաջ կարող է սրտի ռիթմի խանգարումներ կամ ուժեղ սրտխփոց առաջանալ։
Սրտային ուշագնացությունը չի կարելի անտեսել։ Անհրաժեշտ է դիմել մասնագետի և հետազոտվել։

 

 

15 Դեկտեմբեր 2020