• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ։

Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ։

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր զվարճանքներն են անվտանգ։ Բարակ սառույցի վրայով տեղաշարժվելը կարող է բերել ծանր հետևանքների։  Ի՞նչ պետք է իմանալ, որպեսզի անելանելի իրավիճակում չհայտնվեք։ Ինպե՞ս փրկվել, եթե, ամեն դեպքում, հայտնվել եք սառույցի տակ։ Ինչպե՞ս փրկել խեղդվողին։

«ԱՆԿՈՒՄԻՑ» ՊԱՇՏՊԱՆՈՂ 8 ԿԱՆՈՆ

Եթե որոշել եք սահել չմուշկներով կամ գնալ ձկնորսության, մի շտապեք դուրս գալ սառույցի վրա։ Սկզբում  անհրաժեշտ է ստուգել սառույցի ամրությունը։ Չպետք է մոռանալ, որ սառույցն իր մեջ կարող է մեծ վտանգ պարունակել։  

Սառցաջրի մեջ հայտնվելուց խուսափելու համար հետևեք խորհուրդներին։

Սառույցի գույնի գնահատում
Եթե սառույցը թափանցիկ է և ունի կապտավուն կամ կանաչավուն երանգ, ապա կարելի է համարձակորեն կանգնել սառույցի վրա։ Որպես կանոն, այդպիսի մակերևույթն ամուր է։ Վերջինիս հաստությունը կազմում է մոտավորապես 7 սմ։  Կաթնասպիտակավուն, անփայլ սառույցը զգալիորեն թույլ է և բարակ։ Այդպիսի մակերեսը կարող է հեշտությամբ կոտրվել, ընդ որում, նույնիսկ առանց նախազգուշացնող ճթթոցի։

Պետք է հաշվի առնել տարվա եղանակը
Սառույցի վրա կարելի է դուրս գալ միայն ձմեռվա կեսին, երբ օդի ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում չի բարձրանում –5°С-ից։ Սակայն, եթե օրացույցը համառորեն հաղորդում է մարտի մոտեցման և գարնանային տաքացման մասին, ապա պետք է չփորձարկել ճակատագիրը։ Գերադասելի է հետաձգել վտանգավոր զվարճանքները։


Վտանգավոր տեղամասերի շրջանցում
Խուսափեք ձյան շերտով պատված տեղամասերից։ Ձյան տակ բավականին բարակ սառույց է լինում։ Այն կարող է հեշտությամբ կոտրվել։ Ձգտեք խուսափել այն հատվածներից, որտեղ կան աղբյուրներ, արագ հոսանք, աճում են եղեգներ, ցցված են կոճղափայտեր։ Ցանկալի է խուսափել կոյուղու մոտ գտնվող սառույցի վրա կանգնելուց։  

Ստուգել սառույցի ամրությունը
Սառույցի վրա կանգնելուց առաջ վերցրեք ձող կամ երկար փայտ և հարվածեք սառույցի մակերեսին։ Սառույցի ամրությունը ոտքով մի ստուգեք։ Այն անվտանգ չէ։

Օգտվեք տրորված ճանապարհներից
Գերադասելի է ընտրել արդեն տրորված ճանապարհներ։ Այս դեպքում սառույցի տակ հայտնվելու հավանականությունը նվազագույն է։

Ապահովության պարան
Եթե սառույցի վրա անցումն իրականացվում է խմբով, ապա անհրաժեշտ է այն իրականացնել մեկը մյուսի հետևից՝ պահպանելով 5-6 մետր հեռավորություն։ Ցանկալի է, որ բոլորը բռնվեն մեկ պարանից։ Այդպես ավելի հեշտ կարելի է ընկնողին օգնություն ցուցաբերել:

Եթե մեջքին կա ուսապարկ, ապա կրեք այն մեկ ժապավենով, ինչը հնարավորություն կտա այն արագ գցել և դեպի ջրի հատակը ձգող ծանր բեռի զոհ չդառնալ։

Սուր «օգնականներ»
Սառցի վրա ձգտեք ձեռքի տակ ունենալ գրչահատ կամ երկու մեծ մեխ։ Այսպիսի պարզ հարմարանքները կօգնեն Ձեզ դուրս գալ սառցաճեղքից՝ սառույցի կոտրվելու դեպքում։ Դանակի կամ մեխի օգնությամբ կարելի է ֆիքսել մարմնի դիրքը՝ խոչընդոտելով ջրի մեջ անկումը։  

Շարժվել սողեսող
Եթե ինչ-որ պահ սառույցն սկսում է ճաքել ոտքերի տակ, մի վազեք մակերևույթի վրայով և մի ցատկեք՝ ձգտելով լքել վտանգավոր գոտին։ Դա արագ կբերի սառույցի կոտրմանը։ Տհաճ իրավիճակից դուրս գալու համար պետք է դանդաղորեն իջնել և պառկել սառույցի վրա, ապա  սողեսող լքել վտանգավոր գոտին։ Կարելի է պարզապես գլորվել դեպի անվտանգ տեղ։

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք սառույցի տակ

Ցավոք, նույնիսկ վերոնշյալ կանոններին լիարժեք հետևելը ոչ միշտ է պաշտպանում սառցաջրում հայտնվելուցը։ Եթե տվյալ պահին ոչ մեկ չկա Ձեր կողքին, ապա հույսներդ դրեք Ձեզ վրա։ Ճիշտ և հստակ գործողությունները կօգնեն Ձեզ դուրս գալ այս բարդ իրավիճակից։ Ինքնուրույն փրկվելու ալգորիթմն ունի հետևյալ տեսքը։

Հանդարտություն
Սա ամենակարևոր խորհուրդն է։ Սառցաջրում հայտնվելուն պես սկսվում է ցրտային շոկ։ Ակնթարթորեն հաճախանում է շնչառությունը։ Մեծանում է տագնապը։ Այս ամենը հաղթահարելու համար օրգանիզմը շատ էներգիա է կորցնում։ Բացի այդ, սպառվում է թանկագին ժամանակը։ Այդ պատճառով կարևոր է հնարավորին շուտ դուրս գալ տագնապային վիճակից։ Բացառեք գլուխը ջրի տակ մտցնելը։

Ազատվեք ավելորդ բեռից
Հենց սառույցն սկսում է ճաքել ոտքերի տակ, անհրաժեշտ է անմիջապես գցել ծանր ուսապարկը։ Ազատվեք պայուսակներից։ Եթե գրպաններում ծանր առարկաներ կան, առանց խնայելու նետեք դրանք։  

Չոր հագուստն օժտված է բարձր լողունակությամբ։ Դա հնարավորություն է տալիս ավելի շատ դիմանալ ջրում, ինչն էլ նշանակում է, որ կհասցնեք սպասել օգնության։

Լողացեք դեպի սառցի եզրը
Ջրում պառկեք որովայնի վրա։ Շարժեք ոտքերը, փորձեք լողալ։ Ձեռքերով ակտիվորեն օգնեք։ Պետք է հնարավորին շուտ հասնել սառցի եզրին։  Պետք է լողալ այն ուղղությամբ, որտեղից եկել եք, քանի որ առջևում գտնվող սառույցի ամրությունն անհայտ է, դրա համար ավելի լավ է վերադառնալ։

Սկսեք դուրս գալ ջրից
Շարունակելով շարժել ոտքերը՝ հենվեք սառույցի եզրին (սակայն շատ զգույշ, որպեսզի սառույցը չկոտրվի): Աստիճանաբար ձգտեք իրանը տեղափոխել սառցի մակերեսին: Ոտքերով ակտիվորեն օգնեք Ձեզ:

Եթե գրպաններում կան սուր առարկաներ, ապա գործողությունները պետք է լինեն հետևյալը: Մեխերի կամ դանակի միջոցով կառչեք սառույցից: Մարմնով ձգվեք դեպի այդ ֆիքսատորները՝ ամուր բռնելով դրանք:  Եթե Ձեզ մոտ երկու մեխ կա, ապա կարելի դրանք «հերթագայել»՝ ամեն անգամ ավելի հեռու կառչելով:  

Հեռու գլորվեք կոտրված սառույցից
Ջրից սառույցի վրա դուրս գալիս ոտքի մի կանգնեք, հակառակ դեպքում նորից կընկնեք: Մի մոռացեք, որ Ձեր քաշն ավելացել է խոնավ հագուստի հաշվին: Ափ դուրս գալու համար շարունակեք սողալ որովայնի վրա կամ, պարզապես, գլորվեք:

Ինչպե՞ս փրկել սառույցի տակ հայտնվածին

Եթե ջրում նկատել եք թպրտացող մարդու, ապա պետք է շտապել նրան օգնության: Այս դեպքում գործողությունների ալգորիթմը մի փոքր այլ կլինի:  

Զանգել փրկարարական ծառայություն
Անմիջապես զանգեք փրկարարական ծառայություն: Արագ և հստակ բացատրեք, թե որտեղ եք գտնվում:  Եթե Դուք ներկա եք եղել «անկմանը», ապա հաղորդեք, թե որքան ժամանակ է տուժողը գտնվում ջրի մեջ:  

Սթափեցրեք տուժողին
Փորձեք սթափեցնել սաույցի տակ հայտնված մարդուն: Կարևոր է, որ նա չտագնապի: Վստահ բացատրեք, որ օգնությունն արդեն ճանապարհին է:  

Ղեկավարեք «փրկություն» օպերացիան
Սառույցի տակ նոր հայտնված մարդը կարող է դեռևս պահպանել ուժերը և ինքնուրույն դուրս գալ: Բացատրեք, որ պառկի որովայնի վրա և ոտքերը շարժելով՝ տեղաշարժվի դեպի սառույցը: Ապա բացատրեք, թե ինչպես հենվելով արմունկների վրա կարելի է մարմինը հանել ջրից:  

Օգտագործեք ձեռքի տակ եղած պարագաները

Եթե ջրում երեխա է թպրտում կամ մարդն ուժասպառ է, ապա նա պարզապես չի կարող ինքնուրույն դուրս գալ սառույցի վրա: Այդ ժամանակ նայեք Ձեր շուրջը: Ձեռքի տակ եղած ցանկացած պարագա կարող է օգտակար լինել.

  • ծառի ճյուղ,
  • երկար ձող,
  • հոկեյի մական,
  • պարան,
  • շարֆ,
  • երկարացման լար,
  • շարժական սանդուղք,
  • սահնակ:

Ձգեք  (կամ նետեք, եթե խոսքը պարանի մասին է) փրկիչ առարկան և հնարավորություն տվեք տուժողին բռնվել վերջինիս ծայրից: Ապա սկսեք զգուշությամբ այն ձգել դեպի Ձեզ: Ձգտեք Ձեզ մոտ գտնվող ծայրը չբարձրացնել: Տուժողը պետք է սողա սառույցի վրայով, այլ ոչ թե բարձրանա:

Սողացեք դեպի տուժողը

Եթե տուժողը բավականին հեռու է ափից, ապա կարող եք պարան նետել նրան: Այս դեպքում անհրաժեշտ է սողալ դեպի խեղդվողը: Զգուշությամբ շարժվեք դեպի նա:
Սառցաճեղքից 6-7 մետր հեռավորության վրա իջեք և պառկեք որովայնի վրա: Դրանից հետո պետք է տեղաշարժվել միայն սողալով: Հակառակ դեպքում բարձր է սառույցի տակ հայտնվելու ռիսկը: Գտնվելով տուժողից 2-3 մ հեռավորության վրա՝ պարանը նետեք նրան:  Զգուշությամբ հետ սողացեք՝ դուրս հանելով խեղդվողին:  

Որպեսզի փրկարարից զոհի չվերածվեք, ցանկալի է, նախքան փրկարարական գործողություններին դիմելը, պարանի ծայրը կապել ափին գտնվող ցանկացած անշարժ օբյեկտից: Պետք է ամուր բռնել դրանից, իսկ պարանի երկրորդ ծայրը նետել խեղդվողին:

Հիշեք փրկելու բոլոր կանոնները, քանի որ Ձեր կողքին սառույցի տակ հայտնված մարդու ճակատագիրը շատ բանով Ձեզնից է կախված: 

22 Փետրվար 2021