• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան

Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսաղիքային և վիրաբուժական մի շարք հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում առավելագույն տեղեկատվություն ստանալ կերակրափողի, ստամոքսի և 12 մատնյա աղու մասին և, նույնիսկ, իրականացնել անհետաձգելի բուժական միջամտություններ:  Սակայն դրա համար պացիենտը պետք է իրականացնի հատուկ նախապատրաստական միջոցառումներ, որոնք կկանխեն կեղծ տվյալների ստացումը:  ,

Նախապատրաստում

Սա ճիշտ և անվտանգ գաստրոսկոպիա իրականացնելու ամենագլխավոր պայմաններից է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, հետազոտվողների մոտավորապես 1-2%-ը ճիշտ չէ նախապատրաստվում հետազոտությանը, ինչը բերում է ախտորոշիչ հետազոտության ձգձգման և բարդությունների առաջացման: Ավելին, նման անպատասխանատու մոտեցումը կարող է բերել գաստրոսկոպիայի իրականացման անհնարինության: Որպես կանոն, գաստրոսկոսպիային սխալ նախապատրաստվելը կապված է ստամոքսաղիքային ուղու խոռոչավոր օրգանների անբավարար մաքրման հետ: Նախապատրաստական միջոցառումները պայմանականորեն բաժանվում են երկու մեծ խմբի, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է ախտորոշման համար:

Ընդհանուր

  1. Հոգեբանական տրամադրվածություն: Բժիշկը պետք է պացիենտին բացատրի, որ նշանակված հետազոտությունն անվտանգ է և ընդամենն աննշան անհարմարավետություն է առաջացնում: Մարդը պետք է հոգեբանորեն տրամադրվի և հասկանա, որ ախտորոշումը բուժման անբաժանելի մասն է: Անկայուն հոգեկան վիճակի և բարձր հուզականության դեպքում հնարավոր են սեդատիվ պատրաստուկների նշանակում՝ քնի կարգավորման և հանգստացնող արդյունք ստանալու համար: Խստորեն արգելվում է դեղորայքն ընդունել առանց բժշկի հետ համաձայնության:
  2. Հոմեոստազի խանգարման շտկում: Առաջին հերթին, դա վերաբերվում է սիրտ-անոթային և շնչական համակարգերին, քանի որ դրանք կենսական կարևոր օրգաններ են, և աննշան խանգարումների դեպքում կարող են ծանր բարդությունների զարգացման ռիսկ լինել, օրինակ, կրծքային հեղձուկը, առիթմիան, բարձր զարկերակային ճնշումը, շնչական անբավարարությունը կարիք ունեն նախնական շտկման՝ բուժող բժշկի հետ համատեղ:  
  3. Հիվանդությունների և ախտաբանական վիճակների ախտորոշում, որոնք կարող են միջնորդավորված կամ ուղղակիորեն ազդել հետազոտության նախապատրաստական միջոցների ընտրության վրա: Դրանցից առանձնահատուկ կարևոր են հղիությունը, կրծքով կերակրումը, էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ կիրառվող դեղերի բաղադրիչների նկատմամբ  գերզգայնությունը:

 

Մասնավոր

  1. Գաստրոսկոպի ներմուծման և տեղաշարժման ուղղությամբ լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակին հայտնաբերում և վերացում: Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների հետազոտման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել վերին շնչուղիների բորբոքային գործընթացներին: Այդ հիվանդություններից մի քանիսի ախտորոշումը կարող է հակացուցում լինել (ժամանակավոր կամ մշտական) ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտության համար:   
  2. ԱՍՈՒ խոռոչավոր օրգանների մաքրում: Յուրաքանչյուր պացիենտին, ում նշանակվում է էնդոսկոպիա, տրվում է հատուկ հուշաթերթիկ, որտեղ բացատրվում է ճիշտ նախապատրաստման կարևորության և կանոնների մասին: Կարևոր է իմանալ, որ անբավարար մաքրումը (սննդակարգին չհետևելը) խիստ բարդացնում է լիարժեք զննումը և ախտորոշումը. բժիշկը կարող է չնկատել ախտաբանական օջախը, ինչը կձգձգի բուժման գործընթացը: Նշանակված միջոցառումից 3 օր առաջ պետք է հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, ճարպոտ և տապակած սննդից: Բժշկական գործողությունից մեկ օր առաջ պետք է սննդակարգից բացառել խմորեղենը, ձավարեղենը, մակարոնեղենը, քաղցրավենիքը, մրգերը, տոմատեղենը, սոուսները, կծու, սառը և տաք ճաշատեսակները:  Գաստրոսկոպիայի օրն արգելված է ցանկացած մթերքի և խմիչքի ընդունումը:  Եթե այն պետք է առավոտյան իրականացվի, ապա չի թույլատրվում նախաճաշին նույնիսկ` թեյ: Եթե այն նշանակված է հետճաշային ժամանակահատվածում, ապա թույլատրվում է թեթև և հեշտ մարսվող նախաճաշ:  Լավագույն տարբերակը վարսակի շիլան է՝ առանց որևէ հավելումի:
  3. Լրացուցիչ միջոցներ՝ առավելագույն հավաստի տեղեկատվություն ստանալու համար: Որոշ դեպքերում հնարավոր է դեղերի նշանակում, որոնք նպաստում են հետազոտվող օրգանում փրփուրի առաջացման նվազեցմանը: Հիմնականում դա Էսպումիզանն է. 5 մլ` հետազոտությունից 5-10 րոպե առաջ: Ազդեցության տևողությունն` ընդունման պահից, պահպանվում է 20 րոպե և ավելի:
  4. Տեղային ազդեցության ցավազրկողների կիրառում: Գաստրոսկոպի ներմուծումն ուղեկցվում է տհաճ զգացողություններով և, նույնիսկ, փսխման ռեֆլեքսի ակտիվացմամբ: Բարձր զգայնությամբ պացիենտներին թույլատրվում է ցավազրկում` լիդոկայինի միջոցով: Այն կիրառվում է ցողացրի ձևով:  
25 Մարտ 2021