• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ֆրանսահայ բժիշկների այցը Նաիրի ԲԿ

Ֆրանսահայ բժիշկների այցը Նաիրի ԲԿ

Պատերազմի օրերին ֆրանսահայ բժիշկների նախաձեռնությամբ ստեղծվել է «Santé Arménie» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել, սեփական փորձը փոխանցել հայ բժիշկներին՝ դարձնելով Հայաստանի առողջապահությունն ավելի մրցունակ:

Հերթական այցի շրջանակում իմունոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ուռուցքաբան և այլ մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ քննարկել են համագոծակցության ծրագրերը:

Հայտնի մասնագետները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերին վերաբերող խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ:
 
Ֆրանսիայի առաջատար մասնագետ, Փարիզի «Նեկկեր» համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանն այցի շրջանակում կատարել է բացառիկ վիրահատություններ՝ վերականգնելով պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորների լսողությունը:

Սորբոնի համալսարանի աուտոիմուն հիվանդությունների մասնագետ,  պրոֆեսոր Արսեն Մեքինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում  ռևմատոլոգիական  բարդ  հիվանդություններով տառապող պացիենտների խորհրդատվություններ է կատարել: Պրոֆեսոր Մեքինյանը, փաստելով հայ բժիշների բարձր պրոֆեսիանալիզմը,  ընդգծեց, որ կլինիկայում  հնարավոր է կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այս ամենը հաշվի առնելով՝ նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն, որտեղ կբուժվեն աուտոիմուն հիվանդություններով տառապող պացիենտները։

Ֆրանսիայի Gustave Roussy ուռուցքաբանական ինստիտուտի ուռուցքաբան պրոֆեսոր Շառլ Գոռ Հախվերդյանը հանդիպման ժամանակ նշեց, որ կենտրոնի հագեցվածությունը էլեկտրոնային համակարգով, նորագույն սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով, լավագույն նախապայման են Հայաստանում ուռուցքաբանության բնագավառում միջազգային կլինիկական հետազոտությունների ծրագիր իրականացնելու համար:

 

7 Ապրիլ 2021