• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը

Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը

Մատենադարանի կոնֆերանս դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը, որն իր հյուրընկալ հարկի տակ համախմբել էր շուրջ 200 մասնակիցների ու հյուրերի:

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՌՀԱ նախագահ, «Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Կոստան Գալումյանը:

Իր խոսքով,  այս տարի համագումարն աննախադեպ ծրագրով էր ներկայանում: Համագումարին ելույթով հանդես եկան տեղի լավագույն մասնագետները և պատվավոր հյուրեր՝ արտերկրից:

«Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել ամերիկաբնակ հայազգի գիտնական, առաջին ՄՌՏ սքանավորման սարքի հեղինակ, աշխարհահռչակ պրոֆեսոր Ռայմոնդ Դամադյանը: Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել նրան Հայաստանում։

Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ո՜չ միայն հանդիպելու պրոֆեսոր Դամադյանին, այլև ունկնդրելու նրա՝ «ՄՌՏ պատմությունը» թեմայով դասախոսությունը»:

Կ. Գալումյանի փոխանցմամբ՝ պատվավոր հյուրերի շարքում էին նաև Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Դերչին, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի գործադիր տնօրեն Պիտեր Բայերը, Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր Նիքոլաս Գուրտսոյաննիսը, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս դոկտոր Բիժանը և այլք:

 

«Իր ձևաչափով գիտաժողովը տեղի մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործընկերների փորձին և, ինչու՝ ոչ, ներկայացնելու սեփական փորձը, որ բավականին հետաքրքիր էր, ու տեղեկանալու գիտական նորություններին, ձեռքբերումներին։ Հարկ եմ համարում նշել, որ նման հնարավորություն տրվում է նաև տարվա ընթացքում։ Խոսքը եվրոպական առաջատար կլինիկաներում վերապատրաստման ծրագրերի մասին է, և դա մեզ օգնում է բարձրացնել ռադիոլոգիայի մակարդակը Հայաստանում»։

Կ. Գալումյանի համոզմամբ՝ որպես բժշկագիտության ոլորտ, ռադիոլոգիան վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում Հայաստանում և՛ սարքերի հագեցվածության, և՛ մասնագետների որակավորման առումով։

«Իր ելույթի ժամանակ մեր հարգարժան պրոֆեսորը նշեց, որ Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիան Եվրոպական ասոցիացիայի լիարժեք անդամ է։ Ամեն տարի՝ ծրագրերի շնորհիվ, Հայաստանից մասնագետներ են գործուղվում եվրոպական առաջատար կլինիկաներ, կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական ծրագրեր, որոնք միտված են եվրոպական ռադիոլոգիայի արժեքները ներդնել Հայաստանում», - եզրափակեց Կոստան Գալումյանը։

 

 

 

17 հունիսի 2019