• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ թեստավորվում իրականացնել COVID‑19-ի դեպքում

Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ թեստավորվում իրականացնել COVID‑19-ի դեպքում

Վարակի ախտանիշներով բոլոր մարդիկ, հնարավորության դեպքում, պետք է թեստավորվեն: Թեստավորում անհրաժեշտ է նաև այն անախտանիշ անձանց, ովքեր սերտ շփվել են հիվանդի հետ կամ պոտենցիալ կարող են հիվանդանալ: Մանրամասն տեղեկատվությունը պետք է ճշտել տեղի առողջապահական օրգանի ցուցումների փաստաթղթում:  Մինչև թեստավորման արդյունքների պատրաստ լինելը պացիենտները պետք է մեկուսացվեն շրջապատից:  

Եթե թեստավորման հնարավորությունները սահմանափակ են, անհրաժեշտ է, առաջին հերթին, իրականացնել բարձր ռիսկի խմբին, օրինակ՝ առողջապահության աշխատակիցներին, հիվանդության ծանր ընթացքով ռիսկի խմբին, տարեցներին, այդ թվում` ծերանոցներում և երկարաժամկետ խնամքի կենտրոններում գտնվողներին:

Ի՞նչ թեստ կատարել COVID-19-ը հաստատելու կամ բացառելու համար:

SARS-CoV-2 վիրուսը հայտնաբերելու և COVID-19-ը հաստատելու նպատակով դիմում են թեստավորման մոլեկուլային եղանակներին: Ախտորոշման ամենատարածված մոլեկուլային եղանակը պոլիմերազային շղթայական ռեակցիան է (ՊՇՌ): Կենսանյութը ստանում են քթի խոռոչից կամ կոկորդից` ձողիկի օգնությամբ: Թեստավորման մոլեկուլային եղանակները հնարավորություն են տալիս նմուշում որոշել վիրուսը` վերջինիս գենետիկ նյութի ամպլիֆիկացիայի հաշվին, մինչև որոշման շեմը: Այդ պատճառով թեստավորման մոլեկուլային եղանակները կիրառվում են ակտիվ վարակի հաստատման համար, որպես կանոն, վարակի աղբյուրի հետ շփումից մի քանի օր անց՝ ախտանիշների հնարավոր դրսևորման շրջանում:

Ի՞նչ է էքսպրես թեստը:

Էքսպրես-թեստերը կամ ախտորոշիչ էքսպրես թեստերը որոշում են վիրուսային սպիտակուցների առկայությունը (այսպես կոչված` հակածիններ): Նմուշառումը իրականացվում է բերանի խոռոչից կամ կոկորդից` ձողիկի օգնությամբ: Այս թեստերն ավելի մատչելի են, քան` ՊՇՌ թեստերը, և հնարավորություն են տալիս ավելի արագ արդյունք ստանալ, թեև ճշգրտությունը, որպես կանոն, ավելի ցածր է: Այս թեստերի արդյունավետությունը և կիրառման ցուցումները ճշտվում են:  

Ո՞ր թեստը հնարավորություն կտա ճշտել տարած COVID-19-ի փաստը:

Հակամարմինների որոշման թեստը հնարավորություն է տալիս պարզել տարած վարակը, նույնիսկ, եթե ախտանիշները բացակայել են: Այս թեստերը հայտնի են նաև որպես շճաբանական հետազոտություններ, և վերջիններիս իրականացման համար, որպես կանոն, անհրաժեշտ է արյան նմուշ, որտեղ որոշվում է վարակմանն` ի պատասխան, առաջացած հակամարմինների մակարդակը: Հակամարմինները հիմնականում առաջանում են վարակվելուց մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ հետո, որոնց առկայությունը կարող է վկայել վերջերս (IgM դասի հակամարմիններ) կամ վաղուց (IgG դասի հակամարմիններ) տարած վարակի մասին: Հակամարմինների որոշման թեստերը պիտանի չեն հիվանդության վաղ շրջանում կամ վարակվելուց անմիջապես հետո COVID-19–ի ախտորոշման համար: Բացի այդ, հակամարմինների հայտնաբերումը դեռևս չի նշանակում իմունիտետի առկայություն և չի բնութագրում կրկնակի վարակումից հնարավոր պաշտպանության տևողությունը:  

Ինչպես մեկուսացումը, այնպես էլ` կարանտինը, միջոցառումներ են՝ ուղղված հիվանդության տարածման կանխարգելմանը:

Կարանտինը ենթադրում է շրջապատից մեկուսացում կամ այն մարդկանց գործունեության սահմանափակում, ովքեր հիվանդ չեն, սակայն հնարավոր է շփված լինեն COVID-19-ով վարակվածի հետ:  Մարդիկ կարող են կարանտինում գտնվել 14 օր ժամկետով` հատուկ կահավորված բաժանմունքում կամ տանը:

Մեկուսացումը ենթադրում է շրջապատից այն անձանց առանձնացումը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով և ունեն վարակի ախտանիշներ և/կամ թեստավորման դրական արդյունք:  

 

9 Դեկտեմբեր 2020